Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հոկտեմբերի 23-ին արքայազնը կկնքվի

Հոկտեմբերի 23-ին արքայազնը կկնքվի
29.09.2013 | 13:00

Նորին արքայական մեծություններ Քեմբրիջի դուքսը և դքսուհին երջանիկ են հաղորդելու, որ արքայազն Գեորգի կնունքը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Սենտ Ջեյմսի արքայական մատուռում: Արքայազն Գեորգին կկնքի Քենտրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուիլբին: Արարողությանը կմասնակցեն հարազատները, հրավիրյալ հյուրերի անունները կհաղորդվեն ավելի ուշ, մենք, միևնույն է, ընտրյալների ցանկում չենք լինի:



Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ