«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պետության համար ամենավտանգավորը լռակյաց զանգվածն է, ոչ թե կառավարական կամ ընդդիմադիր ուժերը»

«Պետության համար ամենավտանգավորը լռակյաց զանգվածն է, ոչ թե կառավարական կամ ընդդիմադիր ուժերը»
26.09.2013 | 17:34

Պարահոգեբան, էզոթերիկ, աստղաբան Գուրգեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կարծիքով` այսօր Հայաստանում տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք չպետք է լուրջ ընդունել և առավել ևս` չպետք է կենտրոնանալ դրանց վրա: «Կարիք չկա ինքնաահաբեկման ենթարկվել` ներշնչվելով, թե երկիրը կործանման է գնում: Եթե զուտ տրամաբանորեն, ռացիոնալ նայենք այդ ամենին` կտեսնենք, որ ծանր վիճակում չենք գտնվում և շարունակում ենք զարգանալ: Իհարկե, դանդաղ է զարգացման պրոցեսը, բայց որ առաջ ենք գնում, դա փաստ է»,-ասաց նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ի հարցին, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում, պարահոգեբանը նշեց, որ Ղարաբաղի զարգացումներն անկասելի են, և ըստ իր կանխատեսումների, ԼՂՀ-ի հարցը կլուծվի ի օգուտ Ղարաբաղի: Գ. Հովհաննիսյանը խորհուրդ տվեց չապրել անցյալով և փորձել բոլոր լուծումները այսօր գտնել: «Հատկապես քաղաքականության մեջ մենք տեսնում ենք ոչ տրամաբանական ընթացք, որը ստեղծել է այնպիսի վիճակ, ինչը պետք է բերեր պատերազմի, սակայն այդ պատերազմը դեռևս չի եղել, և միգուցեև չլինի»:

Ինչ վերաբերվում է իշխանությունների գործելաոճին, որը կործանման է տանում երկիրը, բանախոսը այսպես պատասխանեց.

«Պետության համար ամենավտանգավոր ուժերը համարվում են այն լռակյաց զանգվածները, որոնք կան յուրաքանչյուր պետության մեջ և որոնց չեն տեսնում: Բոլոր ահաբեկչությունները տեղի են ունենում հենց այդ լռակյաց զանգվածի պատճառով, որոնք չեն բարձրաձայնում իրենց կարծիքը, չեն ասում թե ինչ են մտածում. հենց այս զանգվածից պետք է զգուշանալ, ոչ թե կառավարական լծակներից կամ ընդդիմադիր ուժերից»:

Անդրադառնալով արտագաղթին, ասաց, որ բոլորս էլ գիտենք, որ արտագաղթի տեմպերը պայմանավորված են սոցիալական, աշխարհաքաղաքական վերադասավորումներով, և մարդկանց անընդհատ հիշեցնել արտագաղթի մասին՝ նշանակում է նրանց է՛լ ավելի հուսահատեցնել: Գ.Հովհաննիսյանի գնահատմամբ, արտագաղթի մասին խոսակցությունները առնվազն տգիտության հետևանք են: Նրա կարծիքով, մեր ժողովուրդը միշտ էլ արտագաղթել և ներգաղթել է, և դրանում առանձնապես սարսափելի բան չկա: «Չի կարելի վատ մտքերով անընդհատ ապրել, մենք այնքան շատ ենք լցված առօրյա հոգսերով ու խնդիրներով, որ ամեն օր արթնանալով թարմացնում ենք այդ պրոբլեմները մեր մեջ: Դժբախտության զգացումը նույնպես ջլատում է մեր ուժերը. Չպետք է այդ բացասական լիցքերը տարածել շրջապատում»,-ասաց աստղաբանը, խորհուրդ տալով մարդկանց` գոնե տասը րոպե կտրվել իրականությունից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ