Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ռուսաստանն իրեն չի դավաճանում

Ռուսաստանն իրեն չի դավաճանում
20.09.2013 | 00:26

Մոսկվայի սրտում օծված Պայծառակերպության (սքանչելի՜ անուն է) եկեղեցին, որքան էլ տարօրինակ է, այս օրերին հայ-ռուսական հարաբերությունների, Մաքսային միության մասին «ասաց» ավելին, քան կարելի էր: Իզուր չի ասված` եկեղեցին երկինք է երկրի վրա, ու եկեղեցիներն ունեն իրենց խոսուն ոգին: Եվ եթե «նշանների» լեզվով բացենք այդ օրվա սիմվոլիկան, ապա.
ա) Մաքսային միությանն անդամակցելու հայաստանյան հայտարարության հաջորդող քայլը եղավ հենց այդ «խոսող» եկեղեցու բացումը, ինչը Ջրհոսի դարաշրջանի մեր օրերում, ուր էներգետիկան ամեն բան է որոշում, փոփոխություններ ու տրանսֆորմացիաներ պարտադրում` վայրկյանների ընթացքում ոտնատակ տալով բոլոր կարգի տաբուները, անտեսել, և այն էլ առաջինը քրիստոնեությունն ընդունած տեսակաբանության դեպքում, անհնար է: Նախ որ` եկեղեցին (ոչ իր չափերով ու իր շուքով, այլ զուտ հոգևոր փաստագրմամբ) արձանագրեց մեր ինքնության, շարունակականության, ինչպես Տերյանն է ասում` բաբելոնահաղթության («Բաբելոնն է եղել մեր ախոյանը` տես…») դժվար, սակայն Աստծո կողմից հսկվող ուղին, որի հետ ուզո՞ւմ է հաշվի նստել Ռուսաստանը, թե՞ ոչ, ուզո՞ւմ է հաշվի նստել ԱՄՆ-ը, թե՞ ոչ, արդեն կայացած փաստ է:
ՈՒ այդ Աստված էր կամեցել, որ Պուտինն ու մնացյալք չլինեին այնտեղ: Ինչո՞ւ: Աստված կիմանա լոկ: Մեզ հասու են դրա աշխարհիկ ու քաղաքական աստառները:
բ) Այո, ո՛չ Պուտին Վլադիմիրը, ո՛չ Սոբյանինը և ո՛չ էլ խիստ հայտնի որևէ ռուս պաշտոնյա ներկա չէին: Իսկ թվում էր` պետք է հակառակը լիներ ՄՄ-ին անդամակցելու հայտարարության ֆոնին: Պուտինը գնացել էր Կրասնոդար: Պուտինը սիրում է մի օր գնալ Կրասնոդար, մի օր` ցորեն հավաքելու, որ ընդգծի իր կարևորությունը հայ ժողովրդի հանդեպ: Ընդունենք սա ի գիտություն, արձանագրմամբ` որքան էլ նա և Սերժ Սարգսյանը դետալային պայմանավորվել են ապագա բոլոր հաջորդական քայլերի շուրջ, այնուհանդերձ, Պուտինը դժվար է մարսում, որ ինչ-որ փաստաթուղթ, բոլոր դեպքերում, Հայաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ: Ռուսիո չմարսվածությունը ստանում է ոչ ավելի-ոչ պակաս Կարախանյան Սմբատի տեսք, որն էլ լարած տիկնիկի նման անվերջ կրկնում է` Հայաստանը շարունակում է խաղեր տալ Եվրոպայի հետ (աչքդ էլ հանում է):
Մերոնք էլ, կարծես, տակ չեն մնում. որոշ փորձագետների գրագետ մոտեցումներով արտաբերում են. «Հայաստանը չի մտնի Մաքսային միություն», ու, ի շարս այլ պատճառների, նշում ամենակարևոր պատճառը` Ղարաբաղը:
Այսպիսով, եթե Հայաստանն անդամակցում է ՄՄ-ին, ուրեմն Ղարաբաղը նույնպես ոչ ֆորմալ անդամակցում է ՄՄ-ին: Նշանակում է` Ռուսաստանն ուրույն ձևով համարում է, որ այն հայկական պետություն է ու նրա մասն է: Եթե Ադրբեջանից դրդվող Ղազախստանի պահանջով Ռուսաստանը մաքսային կետ է տեղադրում Հայաստանի ու Ղարաբաղի «արանքում» նշանակում է` այդ դեպքում էլ Ռուսաստանն ընդունում է, որ Ղարաբաղն առանձին, անկախ միավոր է…
Ասել է` յուր փորձագետների միջոցով Հայաստանը նույնպես շատ բան է հասկացնում Աստծո տուն «չեկած» մեր «գործընկերներին»: Ինչը նորմալ է: Եթե չասենք` շատ լավ է քաղաքական լուծումների տեսանկյունից:
գ) Եկեղեցու օծումը մի սիրելի բան էլ առանձնացրեց. հայաստանյան ողջ պատվիրակությունը (Բակո Սահակյանը ներառյալ) այնքան համերաշխ էր խաչ հանում, այնքան համերաշխ էր խաչը համբուրում (հիշենք, որ ժամանակին հայոց «արքաներից» Ռ. Ք.-ն երեսը թեքեց, երբ Վեհափառը նրան մեկնեց խաչը` համբուրելու), որ մտածում էիր` թող որոնեն երկնքի արքայությունը, մնացածը գուցե… տրվի:
Եվ վերջապես, առաջին անգամ Սերժ Սարգսյանն այդ տաճարում համբուրեց Վեհահոր աջը, ինչը տերունական կարգ է, և տևական ժամանակ աշխարհիկ իշխանությունը դա նույնպես չէր հարգում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ