Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են

Բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են
05.09.2013 | 23:32

Սեպտեմբերի 5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը սկսվեց անսովոր պայմաններում: Նախքան նիստը Մելիք-Ադամյան փողոցում հավաքվել էին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն դեմ մի քանի տասնյակ քաղաքացիներ` արտահայտելու իրենց բողոքը:

Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ աշխատանքային այցի արդյունքներին և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը իր որոշման հիմնավորումների մեջ շեշտադրել է երկրի անվտանգության ապահովման, տնտեսական շահավետության և քաղաքական գործոնները: Կուսակիցները առանձնապես չեն առարկել և հակափաստարկներ չեն ներկայացրել: Նշվել է, որ քայլը խորապես կշռադատված էր և հետադարձ չի լինելու: Մաքսային միության անդամակցությունը արդարացված է, բխում է Հայաստանի պետական և ազգային շահերից, տնտեսական առումով շահավետ է, Եվրասիական շուկան առավել մատչելի է Հայաստանի համար, քան Եվրամիությանը, որտեղ Հայաստանը գործնականում արտահանման համար մրցունակ արտադրանք չունի:
Ի՞նչ ճակատագիր կունենա եվրաինտեգրումը հարցը նույնպես պատասխանվել է: Դեռ Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցելու որոշումը չի նշանակում դադարեցնել երկխոսությունը ԵՄ-ի հետ, Հայաստանը չի հրաժարվում Վիլնյուսի գագաթաժողովում ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Հայաստանի քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսի գագաթաժողովում ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որը Մաքսային միության անդամակցությանը չի հակասում:
Եվ սա ճշմարտություն է, որովհետև հակասություններ կան Մաքսային միության և Ազատ, խոր ու համապարփակ առևտրի համաձայնագրի միջև` սկսած տեխնիկական ռեգլամենտներից մինչև տնտեսական քաղաքականության հասկացության բովանդակությունը: Ստացվում է, որ եթե Հայաստանը Վիլնյուսում նախաստորագրի ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, ընդամենը արձանագրելու է հետագա բարեփոխումների իրականացման հանձնառությունը, որն առանց Ազատ, խոր և համապարփակ առևտրի համաձայնագրի ունենալու է ձևական բովանդակություն և չի առաջացնելու համակարգային փոփոխություններ ու տնտեսության կառուցվածքի փոփոխություն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ