«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Կարող եք ծխել, պարոնա՛յք»

«Կարող եք ծխել,  պարոնա՛յք»
11.06.2013 | 01:02

Շաբաթ օրը տեղի ունեցած Երևանի նոր ավագանու անդրանիկ նիստը եկավ վերջակետելու ներքաղաքական անցումը: Եվ անկախ նրանից, ՀՀԿ-ն հաղթե՞լ է համապետական երեք ընտրություններում, թե ոչ, առաջին հերթին հենց ՀՀԿ-ն, ապա նոր մնացյալ կուսակցությունները, կանգնած է հայտնի, մասամբ ռուսական հնչողություն ունեցող «ի՞նչ անել» հարցի առաջ:
Չանդրադառնանք, թե ինչքան «այլընտրանքն» էր ԲՀԿ Երևանի ֆրակցիան (այդքան փոքրիկ և այդքան «նատաշա») այդ օրը, որքան անկեղծ ու մարդկայնորեն սրտաբուխ շնորհավորեց ՀՀԿ-ական քաղաքապետին, ինչ ջերմեռանդությամբ կողմ քվեարկեց մեծամասնության բոլոր օրենքներին, պարզապես արձանագրենք` «գրասենյակը մեռավ»: ՈՒ քանի որ ընդունված է` մեռածների մասին կամ լավ կամ ոչինչ, ուստի և ամենևին պետք չէր հիշել, որ այս կուսակցությունն ու յուր սատելիտները մեծ-մեծ ճամարտակում էին ընդդիմադիրոտության, կուսբարեփոխումների, թաղանթների փոփոխության ու մնացյալի մասին, այնուհանդերձ, փաստը կայացած է` կուսակցությունն այլևս որևէ ընտրություն չունի, բացի պատմության արխիվից, որովհետև երկու ելքերն էլ փակ են նրա համար, թե՛ որպես կուսակցություն վերակառուցվելու-վերակազմակերպվելու, թե՛ իշխանության մաս կազմելու:
Մի լավ օրի չէ նաև ՀՀԿ-ն: Այնտեղ այս պահին և, ըստ ամենայնի, նույնպես տեղի ունեցավ զտում։ Ընդ որում, որքան էլ պարադոքսալ է, ֆորտունան, որը շատ հետաքրքիր վերաբերմունք է ունեցել ու ունի այս կուսակցության և նրա լիդերների նկատմամբ ¥նայեք այս կուսակցությանը ԱՄԿ-ից սկսած` մինչև յուր լիդերների ճակատագրեր, գումարած` արդեն տասնհինգ տարի իշխող լինելը¤, այո, ֆորտունան ինքն է սկսել բարեփոխման տանել սույն կուսակցությանը` առաջին հերթին կրիմինալա-օլիգարխիկ տրանսֆորմացիայի առումով:
Հա, էլի, երբ դու չես զբաղվում նրանցով, ֆորտունան է զբաղվում: Ե՛վ Վարդան Ղուկասյանի, և՛ Սուրեն Խաչատրյանի դեպքում ուրբաթն ավելի շուտ եկավ, քան կարելի էր` «դանդա՜ղ շտապելով» մի հինգ դար «շտապել», հետո մի քիչ, կես չափաբանությամբ փոխակերպել ՀՀԿ-ն: Եվ ապա, եթե մի բան կրկնվել է, էլի կլինի, և եթե ՀՀԿ-ն իր մեջ քաջություն չունենա անցումային այս գործընթացն իրականացնել ավելի արագ ու հետևողական լինել, կյանքն ինքն արդեն իր սկսած սրբագրումները կշարունակի` արդեն «ում և ինչպեսի» ընտրության հարցը թողնելով տիեզերաբանական «ռասկլադին»: Գումարած` տարածաշրջանային զարգացումներ, գումարած` հայոց ինտեգրումների նկատմամբ աշխարհի մեծերի բարեհաճություն:
Հանուն արդարության նաև հիշենք, որ Վարդանիկի, Լիցկայի հրաժարականներին միացավ նաև Սամվել Լիմինդրովիչի «ապամոնտաժումը», ճիշտ է, առայժմ Փակ շուկայի տեսքով, սակայն գործընթացի «բացվածքը» ևս չբացառենք:
Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա ընդամենը մեկ ամիս է անցել Երևանի ավագանու «բուռն» ու «երկարատև» ընտրություններից, բայց արդեն հասցրել ենք մոռանալ նրանց գոյության մասին: Էլ չենք ասում, որ գաղափարական ՀՅԴ-ում «ռեստավրացիոն», առավել ստույգ` քայքայման ինչ գործընթաց է ընթանում, որն էլ բոլորին, նույնիսկ ՀՅԴ որոշ թևերին անչափ ձեռնտու է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինում, բացի Նիկոլ-Լևոն Զ. ներդեբատից ու ներքայքայման շարունակականությունից, ուրիշ ոչինչ չի մնացել, և նորաստեղծ այս կուսակցությունը «կխամրի» ԲՀԿ-ի լուսանցքայնացմանը զուգահեռ, էլ չենք ասում, որ կենդանի մնալու միակ շանսը` փողոցը, նրանց նույնպես մերժել է` ի դեմս քաղաքացիակական ակտիվիստների: Ինչպես հասկանում եք, ՀԱԿ-ին կմնա սպասել, մտածելով` գուցե ինքը հիմա էլ պետք կգա այդ նույն անհնազանդների դեմ պայքարում, և «կգտնվի» այն Մեկը, որը դա կհիմնավորի:
Չնայած խիստ կասկածում ենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ