Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայաստանը` ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

Հայաստանը` ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ
16.05.2013 | 10:52

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Ստրասբուրգում մասնակցում էր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ