«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ազատվե՛ք «քաղաքական բանտարկյալ» խարանից. ամո՛թ է

Ազատվե՛ք «քաղաքական բանտարկյալ» խարանից. ամո՛թ է
08.05.2013 | 18:17

Շուշիի ազատագրման քսանմեկերորդ տարեդարձի օրը նշանավորվեց հայաստանյան արդարադատության մասնակի հաղթանակով: Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարեց Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը և գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում էին 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների հետ բախվելու և նրանց դիմադրություն ցույց տալու համար: Նրանց դատապարտել էին 2-6 տարվա ազատազրկման: Տիգրան Առաքելյանը կալանավորված է այդ օրվանից, իսկ ՀԱԿ մյուս ակտիվիստները գտնվում են ազատության մեջ. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը:
ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճռի նկատմամբ իրենց մտահոգությունն էին հայտնել ԱՄՆ Պետդեպը, «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հրապարակած զեկույցում նշել էր, որ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ խիստ դատավճիռներն ունեցել են քաղաքական շարժառիթներ: Թե որքանով են այդ զեկույցների գնահատականներն ազդել մեր իշխանությունների վարքի վրա՝ դժվար է ասել: Վերջին տարիների իրադարձությունները, սակայն, շատ բան փոխեցին ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքում, այնպես էլ միջազգային կառույցների՝ մեր երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և գնահատականների հարցում:
Օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը տարիներ շարունակ գլուխ էր կոտրում՝ ձևակերպելու համար, թե ինչպես պետք է անվանել Մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված անձանց: Նույնիսկ իր գնահատականներում անաչառ և հայաստանյան իրադարձություններին մոտիկից ծանոթ ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգը, Հայաստան այցելելուց և քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց հետ հանդիպելուց հետո, նրանց անվանեց միայն «խղճի բանտարկյալներ»:
Հիմա ամեն ինչ առավել քան հստակ է: ԵԽԽՎ-ն 2012թ. հոկտեմբերին ընդունեց բանաձև , որով սահմանել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթը: Հիշեցնենք նաև՝ «քաղբանտարկյալ» եզրույթը սահմանելու առաջարկությունը ԵԽԽՎ իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, գերմանացի Քրիստոֆ Շտրեսսերինն է: Եվ ցանկացած իշխանություն այսուհետ չի կարողանալու «պլստալ» քաղաքական հետապնդումների՝ իր հյուսած որոգայթից: Կա՛մ հավատարիմ ես քո երկրի վավերացրած միջազգային պայմանագրերին ու դրանց կից արձանագրություններին, կա՛մ խախտել ես դրանք՝ հընթացս խախտելով նաև ԵԽ անդամ լինելու խաղի կանոնները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ