«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրոպան «նուրբ» է դիտարկում

Եվրոպան «նուրբ» է դիտարկում
06.05.2013 | 16:45

Թե որ ուժերն էին տեղ գտնելու Երևանի ավագանիում՝ ակնհայտ էր իշխանության պատվերով սոցհարցումներ անցկացնող Ահարոն Ադիբեկյանի և Գևորգ Պողոսյանի ներկայացրած տվյալներից: Նրանք ուղղակի «մեսիջներ» են հղում հասարակությանն ու քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս պատրանքներ չունենան և չկանգնեն հերթական հուսախաբությանը դեմ-հանդիման:
Առաջիկա չորս տարիներին Երևանի վերաբերյալ որոշումներ կկայացնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև, Երևանը»: Վերջինիս՝ Երևանի ավագանիում երրորդ տեղը զբաղեցնելը, ի տարբերություն հինգ տոկոսի շեմը չհաղթահարած ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի, պայմանավորված էր բացառապես նրա լիդերի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցնելով և հետընտրական գործունեությամբ:
Ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաև Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Սթյուարտ Դիքսոնը, նշելով, թե ընտրություններն անցել են կանոնավոր և լավ նախապատրաստված: Սակայն նույն Դիքսոնը նշել է նաև հետևյալը. «Որոշ հաղորդագրություններ ստացանք այն ճնշման մասին, որ կիրառվում է պետական ծառայողների նկատմամբ, որ քվեարկեն ու համոզեն այլոց, որ այս կամ այն ձևով քվեարկեն: Մեկ այլ խնդիր, որ բարձրացվեց՝ քվեների գնման հարցն էր: Այս մեղադրանքների առումով կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ վերջ դնել այս իրավիճակին, որ կարողանանք ապահովել ընտրական մի միջավայր, որտեղ գոյություն չունի վախի մթնոլորտը և կանխիկ գումարի խթանը: Այն խաթարում է քաղաքացիների վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ»:
Ցանկացած իշխանության համար վախի մթնոլորտի և կանխիկ գումարի խթանի մասին խոսելն արդեն պետք է սառը ցնցուղի դեր խաղար, հատկապես, եթե այդ ամենի մասին նրբորեն ակնարկում է եվրոպացի դիտորդը: Իսկ եթե ենթատեքստերն ընկալելու և կարդալու ունակություն չունես՝ մնում է միայն գոհանալ «մեկ քայլ առաջի» տիպի գնահատականներով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ