«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ընդդիմության չմիավորվելը, կարծեք, Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր է լցնում»

«Ընդդիմության չմիավորվելը, կարծեք, Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր է լցնում»
05.04.2013 | 17:43

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆՆ այսօր ներկայացրեց երևանաբնակների շրջանում անցկացրած հերթական սոցհարցման արդյունքները`կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ:

«Եթե ընդդիմությունը միավորվեր, 55 տոկոս ձայն կստանար: Ընդդիմության չմիավորվելը կարծեք Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր է լցնում և անիվը բավականին արագ պտտվում է: Այսինքն` համատեղ չմասնակցելու գինն այդպիսինն է, հեշտացնում է գործող քաղաքապետի վերընտրման շանսերը»,- ասաց նա:
Ըստ Ադիբեկյանի, հարցվածների 36,5 տոկոսը պատրաստվում է ձայն տալ Տարոն Մարգարյանին, Արմեն Երիցյանին և Արմեն Ռուստամյանին՝ 1,5-ական տոկոսը, Վահագն Խաչատրյանին՝ 0,8 տոկոսը, Արմեն Մարտիրոսյանին և Վարդան Օսկանյանին՝ 3,8-ական տոկոս: «Եթե 54,3 տոկոս մասնակցության դեպքում չկողմնորոշված ձայները բաշխվեն Տարոն Մարգարյանի մրցակիցներին, ապա ԲՀԿ-ն կստանա քվեների 45,1 տոկոսը: Ընտրարշավի թիրախը հենց այդ ձայներն են»,-նշեց նա` հավելելով որ հարցվածների 22,1 տոկոսն էլ ասել է, որ դեռ չի կողմորոշվել, թե ում է ընտրելու: Ըստ բանախոսըծի, չի բացառվում, որ քաղաքացիների մոտ 37,0 տոկոսը չի գնա ընտրության: «Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոսն այստեղ բավականին համեստ է, 30 տոկոսն անհետացել է»,-կանխատեսեց սոցիոլոգը:
Նրա գնահատմամբ, ԲՀԿ-ն դեռ չի վերականգնել իր բավականին բարձր վարկանիշը և դրա համար պետք է քարոզարշավին առավել ակտիվ լինի:
Ադիբեկյանի հաշվարկով վեց տոկոսի շեմը անցնելու համար հարկավոր է ընդամենը 26 հազար ձայն հավաքել, ութ տոկոսի համար՝ 35 հազար, 40 տոկոսի համար՝ 175 հազար ձայն, «սակայն սա այն դեպքում, երբ ընտրություններն անցնեն առանց խախտումների, հակառակ դեպքում քաղաքական ուժերը պետք է փորձեն հավաքել նվազագույնը 30 հազար ձայն»:
«Փառք Աստծո, այս քաղաքական խմորումները, արհեստական լարվածությունը, ճգնաժամ առաջացնելու փորձերը չեն ազդում ավագանու ընտրություններին: Մնում է տեսնենք, թե երդմնակալությունից հետո իրավիճակն ինչպես կզարգանա, իմ կարծիքով` ապրիլի կեսից հետո կլինի հանդարտ քաղաքական պայքար»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ