«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԺ-ում ոչ ոք ապահովագրված չէ

ԱԺ-ում ոչ ոք ապահովագրված չէ
22.03.2013 | 16:34

Առաջին հարցը, որը ծագեց այն բանից հետո, երբ տեղեկացա, թե ինչպես է դանակով զինված քաղաքացին մուտք գործել ԱԺ բակ, հետևյալն էր. իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԺ հսկիչներն այդ ժամանակ, ինչո՞ւ են բավարարվել միայն հորդորներով: Հոկտեմբերի 27-ից հետո, հայտնի է, թե ինչպիսի ուժեղացված հսկողություն սահմանվեց Ազգային ժողովում, ինչպես են մանրակրկիտ ստուգում այնտեղ մուտք գործող ցանկացած լրագրողի կամ քաղաքացու: Եվ ահա, պարզվում է, որ «Հիսուս Քրիստոս» ներկայացող մեկը կարող է այնքան առաջ գնալ, որ հասնի ԱԺ բակ: Միայն այդ ժամանակ են ԱԺ հսկիչները սկզբում կրակել օդ, իսկ հետո` դանակով զինված քաղաքացու ոտքին: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ԱԺ բակ հասած դանակավորը հանկարծ այնտեղ հանդիպեր ԱԺ որևէ աշխատակցի և վնասեր նրան: Հասցնելո՞ւ էին կանխել այդ միջադեպը ԱԺ հսկիչները:
irates.am-ը, մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, զանգահարեց նախ ԱԺ tեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, և մեզ խորհուրդ տվեցին ծանոթանալ panorama.am կայքէջի տեղեկատվությանը: Զանգահարեցինք նաև ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ