«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը բխում է Վրաստանի շահերից»

«Հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը բխում է Վրաստանի շահերից»
21.03.2013 | 17:12

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆՆ այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ այլևս արգելված չէ մուտք գործել Ջավախք: Նա նշեց, որ Ջավախքում վերացվել են բռնությունները, վախի մթնոլորտ այլևս գոյություն չունի, մարդիկ հանգիստ կարողանում են տարբեր քաղաքական հարցեր քննարկել:
«2012 թվականին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլին, վրացահայությունը մեծ հույսեր կապեց այդ քաղաքական ուժի հետ, որովհետև այն մուտք գործեց Ջավախք և բարձրացրեց այնտեղ առկա հիմնախնդիրները»,- ասաց Շիրակ Թորոսյանը, հավելելով, որ դրա վառ ապացույցն էր ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակումը: Նրա փոխանցմամբ` Ջավախքում գոյություն ունեցող «անջատականությունը» նախկին իշխանությունների քաղաքական զրպարտությունն է, որոնք առաջնորդվել են Դոն Կիխոտի մոտեցումներով և պայքարել «հողմաղացների» դեմ: Այսինքն, խոսել են անջատականության մասին` ճնշում գործադրելու, ադրբեջանաթուրքական նախագծերն իրականացնելու համար: «Մենք պետք է Բիձինա Իվանիշվիլիին ինչպես Վրաստանի, այնպես էլ Ջավախքի վերաբերյալ իր խոստումները կատարելու հնարավորություն տանք», - ընդգծեց բանախոսը:
Ըստ նրա՝ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը բխում է Վրաստանի շահերից, հաշվի առնելով, որ ազգային փոքրամասնությունների լեզուների նկատմամբ նման վերաբերմունքը համահունչ է Եվրոպայի մոտեցումներին:
Դիվանագետի գնահատմամբ` քաղբանտարկյալների, այդ թվում` Երևան կատարած այցի ընթացքում Իվանիշվիլին վերահաստատեց վրացահայությանը տված խոստումները կյանքի կոչելու քաղաքական կամքը, ինչը ոգևորիչ հանգամանք է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ