«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մի օր «վիճակը տրաքելու է», և իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու»

«Մի օր «վիճակը տրաքելու է», և իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու»
18.03.2013 | 17:10

Այսօր «Հայելի» ակումբում «Ժողովրդական կուսակցության» նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, համոզմունք հայտնեց, որ այս պայքարը իր «կիսամիջոցներով» արդյունք չի տա: «Ցավալի է, սակայն իշխանափոխություն լինում է միայն դաժան պայքարի միջոցով, թե չէ բարևի հեղափոխությունը ո՞րն է: Ասենք` բարև, կարմիր արև, է, հետո՞…: Կտրուկ միջոցներ են պետք: Եթե նրա փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը կամ Ժիրայր Սեֆիլյանը, դա արդեն կլիներ այլ բան: Երբ իշխանությունը պատրաստ է մահանալու իր աթոռի համար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կիսամիջոցներ է օգտագործում և չի ուզում հակադրության գնա, հեղափոխություն չի լինի: Նա ուղղակի փորձում է ժողովրդին բարձրացնել, բայց չի բարձրանում, կամաց-կամաց մարում է: Բայց հավատացեք, որ իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը, հասկանալի է, որ դա խաղ է: Մարդկային առումով նա անհատապես դրական կերպար է, քիչ է մնում գնաս, նստես կողքը, բայց չէ՞ որ դա անհատի հարց չի... Ժողովուրդն ո՞ւր ա, պետք է նրան ձեռքերի վրա այսօր Բաղրամյան տաներ»,- ասաց նա: Կարապետիչին հատկապես դուր է գալիս «Ժառանգության» առաջնորդի համեստությունը, որովհետև ասում է` «ինձ նախագահ մի ասեք, սա ժողովրդի պայքարն է»:

ԺԿ նախագահը կարծում է, որ ժողովուրդը պետք է կանգնի Ր. Հովհաննիսյանի կողքին. «Րաֆֆին տանում է իր պայքարը, ժողովուրդը չպետք է հոգնի, պետք է անընդհատ նրա կողքին լինի, սակայն փորձը ցույց է տվել, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը, շարժումը մարում են»:
Այնուամենայնիվ, մի բանում Տիգրան Կարապետյանը համոզված է, որ մի օր «վիճակը տրաքելու է» և իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու:
Բանախոսը համարում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս հաղթանակը պայմանավորված է նրանով, որ իշխանությունների` «Ապահով Հայաստան» կարգախոսը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև հասարակության մի զգալի մասը ատելություն ունի իշխանությունների հանդեպ: «Ասում են` ապահով Հայաստան, բայց ինչո՞վ ապահով, կամ` ումի՞ց ապահով: Դեղերն այնքան թանկ են, շատերն իրենց չեն կարող թույլ տալ գնել, օրինակ, հասարակ արյան անալիզն արժե քսան հազար դրամ, ինչպես մարդիկ գնան բժշկի...»:
Տ. Կարապետյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է անում, որ «ստավկան» դնում է գյուղերի վրա, պետք է երևանցու վրա հիմնվել, քանի որ գյուղացին միշտ կախման մեջ է:
Հետընտրական թոհուբոհի մեջ Կարապետիչին դուր չի եկել այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հայտնվել են ՀՅԴ ներկայացուցիչներ։ «Դրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հավաքված ժողովուրդը պակասել է»,- համոզված է բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ