«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Իշխանություններն ու ընդդիմությունը ունեն մեկ թշնամի` օլիգարխները»

«Իշխանություններն ու ընդդիմությունը ունեն մեկ թշնամի` օլիգարխները»
05.03.2013 | 17:15

«Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին քաղաքական գործիչն է, ով նոր մարտավարություն ի հայտ բերեց: Նա լքեց Երևանը և գնաց մարզեր: Սա կարևոր է այն առումով, որ նա ինքը գնաց իր աջակիցների մոտ: Սա էական է այն առումով, որ մարզերը երկար ժամանակ ավելի անտեսված էին և ուշադրության կենտրոնում միայն Երևանն էր: Շատ կարևոր եմ համարում, որ Հովհաննիսյանի կողքին են կանգնած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է փոփոխությունների իրականացման միջնորդ, ինչպես 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր»,-ահա այսպիսի գնահատական տվեց «Ժառանգության» առաջնորդի գործունեությանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
Վերջինիս կարծիքով, իշխանությունների համար օգտակար է ունենալ «մաքուր, առողջ և կառուցողական» ընդդիմություն: «Մաքուր ընդդիմություն ասելով՝ նկատի չունեմ ԲՀԿ-ին կամ նախկին ՀՅԴ-ին: Ընդդիմությունը պետք է որոշի՝ ինչ անել հետագայում, առայժմ եզրահանգում չկա: Բոլորն են հասկանում, որ փոփոխությունների իրականացումն անխուսափելի է, ստատուս քվոն այլևս ուժի մեջ չէ: Իշխանությունները պետք է սովորեն այս դասը՝ ավելի հաշվետու լինելու ժողովրդի առաջ, ընդդիմությունը, սակայն, նույնպես պիտի հաշվետու լինի»,-պարզաբանեց բանախոսը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, Ռիչարդ Կիրակոսյանը «դրական քայլ» որակեց: «Նա այդպիսով ցանկանում էր քաղաքական գործընթացների մեջ ներգրավել բոլոր քաղաքական կուսակցություններին: Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որպեսզի արդարացնի իր տարածած հայտարարությունը, թե ժողովրդի կողքին է և դեռ ինչ-որ բան ներկայացնում է իրենից: Բայց, ըստ իս, ԲՀԿ-ն քաղաքական դիակ է: Ծառուկյանի հետ հանդիպումն ավելի շատ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի էր»,-ասաց նա:
Բանախոսի դիտարկմամաբ, կա երկու հնարավոր սցենար ստեղծված իրավիճակում՝ նախաձեռնությունն ընդդիմության կողմն է, և ճնշումները կշարունակվեն: «Սա հնարավորություն է Սերժ Սարգսյանի համար՝ ժառանգություն թողնել: Նա դարձել է վերջին մոհիկանը, ղարաբաղյան էլիտայի վերջին ներկայացուցիչը քաղաքականության մեջ, քաղաքական սերնդափոխությունն արդեն սկսվել է: Նա չունի հետնորդ: Թե ով կլինի հաջորդը, պարտադիր չէ, որ ավելի լավը լինի: Իշխանություններն ու ընդդիմությունը նման են իրար, քանի որ երկուսն էլ հստակ ծրագրեր ներկայացնելու խնդիր ունեն, երկուսն էլ ունեն մեկ թշնամի՝ օլիգարխները»,-համոզված է Ռիչարդ Կիրակոսյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ