ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Էլի ընտրում ենք

Էլի ընտրում ենք
20.09.2012 | 03:30

Այս կիրակի կրկին ՏԻՄ ընտրություններ են, այս անգամ հինգ մարզում` Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ: 318 համայնքներից 262-ում համայնքի ղեկավար են ընտրելու, իսկ 281-ում` ավագանի: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացմամբ 13 համայնքում ևս այդ օրը նախատեսված էր ընտրություններ, որից 12-ում ավագանի, 1-ում համայնքի ղեկավար, սակայն բավարար թեկնածուներ չլինելու պատճառով, ընտրություն չի անցկացվի:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին քաղաքապետ են ընտրելու 16 քաղաքում, որից 4-ում (Սևան, Եղվարդ, ճամբարակ, Աբովյան) մեկական թեկնածու է մնացել: Իսկ ընդհանուր հաշվով 262 համայնքում ղեկավարի թեկնածություն էր առաջադրել 699 մարդ, բայց հետագայում ինքնաբացարկ է ներկայացրել 177-ը: Այսօր արդեն ընտրապայքարի մեջ է 521 թեկնածու:
Այս անգամ կարծես թե ավելի շատ մարտի են ելել անկուսակցականները, այսպես 699 թեկնածուներից 285-ն անկուսակցական են, 282-ը` ՀՀԿ-ական, 87-ը` ԲՀԿ-ական, 27-ը` ՀՅԴ, 8-ը` ՕԵԿ: Երկուական թեկնածու ունի ԺԱԿ-ը, իսկ մեկական` «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, «Ազգային ինքնորոշումը» և «Ազգային ժողովրդական միությունը»:
Ընտրություններին կհետևեն 1005 դիտորդ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ