Դեկտեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին այցելություն Տավուշի մարզի Ծաղկավան սահմանամերձ գյուղում բնակվող Ասիրյանների ընտանիքին։
Դեկտեմբերի 25-ին Պրահայում հայտնի հաղորդավար, երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանն ամուսնացել է։ Instagram-ի իր էջում կնոջ հետ հարսանեկան լուսանկարը նա մակագրել է. «Արթնացիր, իմ սիրտ՝ Արև է»:
Տեխասցի Ջորջ Փիքերինգ II-ը խմել է, զինվել և թույլ չի տվել, որ Հյուսթոնի Tomball Regional Medical Center-ի բժիշկները անջատեն որդու՝ 27-ամյա Ջորջ Փիքերինգ III-ի արհեստական շնչառության սարքը, թեպետ ուղեղը մահացած է համարվել:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր անցել են 5 կմ տարածություն:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։