-
26.09.2013|
15:23
Երբ մենք ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով:
-
26.09.2013|
14:20
Սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, ժամը 16.00, Հյուսիսային պողոտայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը (Երևանի քաղաքապետարանի կողմից), ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
-
26.09.2013|
12:52
Սեպտեմբերի 29-ին «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբում տեղի կունենա բաց հանդիպում երիտասարդ գրող Գոռ Հարությունյանի հետ։ Քննարկվելու է նրա առաջին՝ «Կոլապս» գիրքը:
-
26.09.2013|
12:44
Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս «Արենի Փառատոն» հիմնադրամը կազմակերպում է գինու փառատոն։ Այս տարի այն եռօրյա է՝ հագեցած բազմաբնույթ միջոցառումներով։ Մասնավորապես հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում տեղի կունենա տնական արտադրության գինիների մրցույթ։ Հոկտեմբերի 5-ին Արենի համայնքում նախատեսված է ՙԱրենի՚ գինու փառատոնը, իսկ հոկտեմբերի 6-ն Եղեգնաձորում կանցկացվի Վայոց ձորի մարզի բերքի տոն։
-
25.09.2013|
17:44
Ինչպես հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայությունը` սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Ժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
25.09.2013|
13:41
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով պետք է ստեղծվի, որը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:
-
24.09.2013|
17:18
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը:
-
24.09.2013|
16:52
Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, Մինսկում մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, զանգվածային լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչներ:
-
24.09.2013|
15:17
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:
-
24.09.2013|
13:28
Հովվապետական այցով Հայաստան կժամանի աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգի որդին` Հազըմ Բեգը։ Հայաստանի եզդիների և, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի եզդիների համար պատմական իրադարձություն էր 2012 թ. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի բացումը, որն օրհնեց համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգը: Այս տարի նույն օրը` սեպտեմբերի 29-ին, նույն գյուղում տեղի կունենա եզդիների սրբատեղիի օծման առաջին տարվա տոնակատարությունը։