-
07.11.2013|
11:13
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի հեղափոխությանը և նրա առաջադրած պահանջներին, ասել է ի գիտություն բոլոր արկածախնդիրների.
-
07.11.2013|
11:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի զինվորական դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Արտավազդ Հարությունյանին:
-
07.11.2013|
11:09
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ է ներկայացրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսիչ պալատի նախագահի պաշտոնում: Մինչ Աժ առաջիկա քառօրյայում հարցի քննարկումը թեկնածուն հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների հետ:
-
06.11.2013|
17:20
«Եթե Եվրոպայի գենդերային օրենքի մասին այդ կետը չլիներ, որը մտել է նաև ՀՀ Աժ, Եվրոպան ամենահիանալի տարբերակն էր տնտեսական-քաղաքական իրադրությունը իր հունով տանելու համար: Ես համոզված եմ, եթե մեր պետությունը քաղաքական կշիռ ունենար, ապա հանգիստ կշրջանցեր այդ գենդերային հարցը` Եվրոպայում հաստատվելու համար: Այդ կետը հակասում է բնության օրենքներին, այն այլասերելու է գալիս հայ ընտանիքը, իսկ հայ ընտանիքը պետության զարգացման հիմքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ Անի ԶԱԽԱՐՅԱՆԸ:
-
06.11.2013|
16:11
«Իշխանություններն են մեղավոր, որ Շանթը և երիտասարդները նման քայլի գնացին: Իշխանությունը արյունով, սպանությամբ է եկել իշխանության, որը ժողովուրդը չի ընդունում: Եթե Լիցիկայի պես մարդասպանին ազատ են արձակել, բայց այսօր ձերբակալել են մարդկանց, ովքեր արդարության համար են դուրս եկել, ուրեմն լավ են արել` ոստիկանի են վիրավորել»,-գնահատելով երեկվա դեպքերը` ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
-
06.11.2013|
15:47
Այսօր «Նոյյան տապանում» լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած երեկվա իրադարձություններին, ազատամարտիկները կոչ արեցին վաղը ժամը 17-ին դուրս գալ Ազատության հրապարակ` մասնակցելու կայանալիք հանրահավաքին, որտեղ կքննարկվի Սերժ Սարգսյանի հեռանալու հարցը:
-
06.11.2013|
15:35
«Ռուսական կողմի տրամադրությունը շատ լավ էր, աշխատանքային: Դեռ Մաքսային միության հետ կապված խնդիրները քննարկվում են, երբ ստորագրվեն, կխոսենք այդ թեմայի շուրջ: Բարի-դրացիական հարաբերություններ միշտ են եղել»,-մեր հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ էին ռուս գործընկերները Հայաստանում` հաշվի առնելով Մաքսային միության անդամակցության հայտարարությունը, ասաց հայ-ռուսական միջխորհրդարանակ հանձնաժողովի նիստին ներկա ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը:
-
06.11.2013|
14:49
ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը Մաշտոցի պողոտայի երեկվա դեպքերը քաղաքական ակցիա չի համարում, քանի որ նման պարագայում երթերը, ըստ պատգամավորի, խաղաղ բնույթ են կրում: «Քաղաքական ակցիան չի լինում սարքած պայթուցիկներով, մահակներով, դեմքերը փակած: Ոմանք իրենց բողոքի արտահայտման ձև էին գտել, բայց ոչ ճիշտ տարբերակով»,-ասաց պատգամավորը` ոստիկանության գործողությունները իրավաչափ համարելով:
-
06.11.2013|
11:22
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:
-
06.11.2013|
11:17
Երեկ, ժամը 17.00-ից հետո Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը անմիջապես զուգահեռներ էր հիշեցնում 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդող իրադարձությունների հետ: Ոստիկանները շղթայել էին Մաշտոցի պողոտային և Ազատության հրապարակին հարող տարածքը, ոստիկանական մեծ ու փոքր բազմաթիվ մեքենաներ էին կանգնած, խմբված ժողովուրդը չէր կողմնորոշվում, թե ինչ է կատարվում: Սկսեցի հարցուփորձ անել, ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացա: