Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից (տեսանյութ)

    Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից (տեսանյութ)

    29.11.2013| 12:43
    ՈԻկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Երեկ մինչև ուշ գիշեր ընթացած քննարկումները, փաստորեն, ոչինչ չփոխեցին: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ արդեն իսկ հայտարարել էր, որ Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրի համաձայանագիրը:
  • «Դինոզավրերը» ծառ են տնկում

    «Դինոզավրերը» ծառ են տնկում

    29.11.2013| 00:37
    Այ, եթե մեր քաղաքական պատասխանատուներն էլ լինեին նույնքան ճկուն, որքան Լիմինդրովիչը, մեր երկիրը ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չէր ունենա: Մեր և մնացյալ լրատվամիջոցների ահազանգերից հետո, թե Եռաբլուրն ի պահ է տրվել Լիմինդրովիչին, նա էլ հիմա ինչ ցանկանում դնում է իր` առայժմ ոչ օրինական «պահարանում», ասել է թե` պատրաստվում է այնտեղ շինարարություն իրականացնելու, տուն սարքելու։
  • Բաց նամակ` ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին

    Բաց նամակ` ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին

    29.11.2013| 00:06
    Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Ես պատկանում եմ Հայաստանի քաղաքացիների այն որակավոր մեծամասնությանը, որը կողմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ճիշտ է, այն առայժմ միայն մաքսային է, բայց, ամեն դեպքում, միություն է: Մաքսային միության կենսունակության հաստատման լավագույն միջոց կարող են ծառայել այն հաջողված նախագծերը, որոնք կարևոր կլինեն Մաքսային միության անդամ երկրների համար և հաջողությամբ կիրականացվեն նրանց համատեղ ջանքերով: Այդ ռակուրսով ես առաջարկում եմ դիտարկել մեր գիտական խմբի մշակած «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի» նախագիծը: Հելիոֆիկացիայի կամ մարդկանց կենցաղում և արդյունաբերության մեջ արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների համատարած օգտագործման գաղափարը հավասարապես հետաքրքիր է ինչպես էներգետիկ նվազ ռեսուրսներ ունեցող Բելառուսի ու Հայաստանի, այնպես էլ էներգետիկ դրախտի երկրներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի համար:
  • ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի առաջիկա նիստը գումարվելու է Սիսիանում

    ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի առաջիկա նիստը գումարվելու է Սիսիանում

    28.11.2013| 21:48
    Մինսկում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների երիտասարդության հարցերով Խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է խորհրդի անդամ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
  • Վրաստանի պատմական օրը

    Վրաստանի պատմական օրը

    28.11.2013| 17:46
    Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վիլնյուսում՝ Լիտվայի արտգործնախարարության շենքում, կայացել է Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթի այն մասը, որը վերաբերում է Եվրամիության հետ ասոցացմանը, վրացական կողմից ստորագրել է արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանին, իսկ ազատ առևտրին վերաբերող մասը՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն:
  • Տարբեր սպասելիքներ հունվարի 22-ից

    Տարբեր սպասելիքներ հունվարի 22-ից

    28.11.2013| 17:36
    Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության հիմնական մասը հաստատել են, որ հունվարի 22-ին կմասնակցեն ՄԱԿ-ի կազմակերպած Ժնև -2 բանակցություններին: Վարչապետ Վաել ալ-Հալքին հայտարարել է, որ իրենք գնալու են ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ ստեղծված իրավիճակին քաղաքական լուծում տալու համար։
  • «Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

    «Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

    28.11.2013| 16:25
    Ամենամյա «Ոսկե աշուն» փառատոնը Երևանի պետական բժշկական համալսարանում այս տարի կանցկացվի նոյեմբերի 29-ին։ «Ոսկե աշնուն» միջոցառումը տեղի կունենա ռետրո ոճով: Այն կվարեն «Հարսնացուն հյուսիսից» սիրված ֆիլմի հերոսներ Մուրադի և Արուսյակի կերպարներով հանդես եկող ուսանողները: Միջոցառման ընթացքում ֆակուլտետային խորհուրդները նույնպես հանդես կգան ռետրո երգերով և պարային համարներով: Առանձին համարով հանդես կգան նաև արտասահմանցի ուսանողները:
  • Տեղեկատվությունը սահմանափակ է

    Տեղեկատվությունը սահմանափակ է

    28.11.2013| 15:26
    Թեև սեպտեմբերի 3-ից հետո ակնհայտ էր, որ ՀՀ-ի հետ չի ստորագրվելու ԵՄ ասոցացման և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, այնուհանդերձ, այս օրերին հայաստանյան փորձագետներն ու վերլուծաբաններն ակնդետ հետևում են Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովի աշխատանքներին:
  • Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

    Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

    28.11.2013| 15:14
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունեցել Վիլյնուսի գագաթնաժողովում: Նա ասել է, թե «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գրեթե բոլոր երկրներում առաջընթաց կա զարգացման առումով, սակայն միաժամանակ կան լուրջ խնդիրներ` կապված խոսքի ազատության, ԶԼՄ-ների, կոռուպցիայի հետ: Քերրին այս հարցում կարևորել է քաղաքացիական հասարակության դերը, որը, պետքարտուղարի բնութագրմամբ, համարվում է ցանկացած իրավական պետության զարգացման շարժիչ ուժը:
  • «Մարիոթը» վառվում է

    «Մարիոթը» վառվում է

    28.11.2013| 12:17
    «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այս պահին մարտական երեք հաշվարկ դեպքի վայրում են: Առայժմ պարզ չէ, թե հրդեհն ինչից է ծագել: