09.12.2013|
17:31
«Պատից կախված հրացանը պետք է մի օր կրակի: Վաղ թե ուշ պատերազմը վերսկսվելու է, որից տուժելու է միայն հայ ժողովուրդը: Ոչ ոք չի հրաժարվի իր շահութաբեր բիզնեսից` հանուն հայ ժողովրդի, ոչ ոք չի հրաժարվի իր 200 մլն գումարից` հանուն հայ ժողովրդի: Պարզապես Պուտինը մեծ ցանկություն ունի զենք վաճառել նաև հայ ժողովրդին: Հետևաբար, Ղարաբաղի համար պայքարով առաջին հերթին շահագրգռված է նույն Պուտինը, ով իրականում ոչ թե մտահոգված է հայ ժողովրդի ճակատագրով, այլ իրականում զբաղվում է զենքի վաճառքով»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի` ՄՄ-ին միանալու, Պուտինի այցի, Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելուն ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ: