Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Հայ երգի քարոզում

    Հայ երգի քարոզում

    14.12.2013| 16:36
    «Զվարթնոց» հայ երգի խումբը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ միասին եզրափակիչ համերգով հանդես կգան ` դեկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Ծրագրում` հայ դասական, հոգևոր, աշուղական, ժողովրդական երգեր և Կոմիտաս:
  • Սպորտային մեքենաների շքերթ՝ Երևանում

    Սպորտային մեքենաների շքերթ՝ Երևանում

    14.12.2013| 16:34
    Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ն կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված «STR» ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։
  • Յանուկովիչը հակամայդանահավաք է կազմակերպում

    Յանուկովիչը հակամայդանահավաք է կազմակերպում

    14.12.2013| 12:56
    Այսօր Կիևի Եվրամայդանը ավելի քան լարված է` երկրի նախագահը Մայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հրապարակում կազմակերպում է յուրայինների հավաք, ավելի ստույգ` հակահանրահավաք, ընդդիմադիրներին իր ուժն ու համակիրների թվաքանակը ցուցադրելու և ապացուցելու, որ Եվրոպական համայնք մտնելու ցանկություն ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Մայդանը Յանուկովիչի այդ քայլին արձագանքում է հանդարտ համառությամբ` հարթակից հնչում են հանդարտության և սադրանքներին չարձագանքելու կոչեր:
  • Կենտրոնը մաքրվում է

    Կենտրոնը մաքրվում է

    13.12.2013| 16:15
    Կենտրոն վարչական շրջանում առատ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքները շարունակվեցին նաև ողջ գիշեր: Շուրջօրյա գրաֆիկով իրականացվող աշխատանքները վերահսկում է անձամբ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
  • Իտալիայում հարյուրավոր բարբի տիկնիկներից տոնածառ են պատրաստել

    Իտալիայում հարյուրավոր բարբի տիկնիկներից տոնածառ են պատրաստել

    13.12.2013| 16:01
    Անսովոր ամանորյա տոնածառը «աճել է» Florentine խանութի ցուցափեղկում: Մի քանի հարյուր տիկնիկները հավաքվել են նվիրատվության նպատակով: Տոներից հետո խաղալիքները որպես բարեգործություն կնվիրվեն երեխաներին:
  • Մահացել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը

    Մահացել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը

    13.12.2013| 15:47
    Կյանքի 61-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը: Հ. Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին Վանաձորում: 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
  • Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին

    Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին

    13.12.2013| 14:15
    Մայրաքաղաքում ընթանում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:
  • Հանձնվել է Կանդինսկու անվան մրցանակը

    Հանձնվել է Կանդինսկու անվան մրցանակը

    13.12.2013| 13:33
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մոսկվայում, դեկտեմբերի 12-ին, հայտնի է դարձել Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիրը: «Տարվա նախագիծ» անվանակարգում հաղթել է Իրինա Նախովայի «Առանց անվանման» նախագիծը: «Առանց անվանման» նախագիծը բաղկացած է երեք մասից՝ տեսանյութից՝ «Առանց անվանման», «Ֆիգուրիստկաներից» և «Առաջնորդող կազմից»:
  • Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

    Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

    13.12.2013| 12:42
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:
  • Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    13.12.2013| 12:12
    ՍԾՏՀ արտգործնախարարների 29-րդ հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ահմեդ Դավութօղլուին դիմավորել են բողոքի ակցիայով: