Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների գործընթաց

    Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների գործընթաց

    19.12.2013| 19:16
    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական տարածաշրջանային այցի ժամանակ եղան և Լեռնային Ղարաբաղում` հանդիպումներ ունենալով Լեռնային Ղարաբաղի նախագահի և արտգործնախարարի հետ: Հանդիպումներից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասաց, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ քննարկում այն էական հարցերի շուրջ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպման ժամանակ:
  • Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

    Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

    19.12.2013| 14:47
    Դեկտեմբերի 18-22-ը Երևանում անցկացվում են Սերբիայի մշակույթի օրեր: Դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համերգը (Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ):
  • Լևոն Խեչոյանը այսօր Հայաստանում կլինի

    Լևոն Խեչոյանը այսօր Հայաստանում կլինի

    19.12.2013| 13:56
    Գերմանիայից գրողի տեղափոխման համար կառավարությունը 20 հազար եվրո է հատկացրել և այսօր նա կտեղափոխվի Հայաստան: Լևոն Խեչոյանին Գերմանիայում վիրահատել են, սակայն հետվիրահատական շրջանը ծանր է անցնում: Գերմանացի բժիշկները հարազատներին խորհուրդ են տվել տեղափոխել Հայաստան:
  • Ինձ համար պատերազմը դեռ չի ավարտվել

    Ինձ համար պատերազմը դեռ չի ավարտվել

    19.12.2013| 12:48
    Այս զգացողությունն ուժեղանում է հատկապես ձմռանը: Մի ժամանակ, երբ փայտ էի վառում, ոչ թե ձմռան օրերն էի հաշվում, այլ փայտիս շարքերը: Դրանց պակասելով, թվում էր, ուր որ է պատերազմն էլ կավարտվի: Հիմա փայտ չեմ վառում, բայց պատերազմի զգացողությունը դեռ ողջ է:
  • Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար

    Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար

    19.12.2013| 12:19
    Այսօր՝ 19.12.2013-ին, Երևանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը և Գագիկ Մելիքյանը:
  • Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

    Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

    18.12.2013| 21:59
    ՀՀ մշակույթի նախարարության և Սերբիայի Վոեվոդինա մարզի մշակույթի վարչության միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:
  • Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

    Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

    18.12.2013| 17:47
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
  • Սգո օր քիչ ունեինք, հիմա էլ` սա

    Սգո օր քիչ ունեինք, հիմա էլ` սա

    18.12.2013| 17:20
    Պարզվում է, այսօր մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում սգո օր է հայտարարված: Պատճառը ՀՀ նախագահի հոր մահն է: Ինչպես տեղեկացանք, մի քանի երաժշտական դպրոցներ, որոնք այսօր պետք է հանդես գային տարեվերջյան համերգներով, հետաձգել են դրանք` տեղափոխելով մեկ ուրիշ օր:
  • «Կամովին քաղաքական դիակ դարձան»

    «Կամովին քաղաքական դիակ դարձան»

    18.12.2013| 16:30
    ՍԴՀԿ-ի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս անգամ արդեն որակումների տեսքով: Օրերս ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը կուսակցության նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին «քաղաքական դիակ» էր անվանել: «Հակադարձելու որևէ հնարավորություն չունեն ու ստիպված «աբստրակտ» հայտարարություններ են անում»,- irates.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ անգամ մի փոքր օբյեկտիվություն եթե ունենային, տասը տարուց ավելի ակտիվ քաղաքականության մեջ եղած մարդուն նման որակում չէին տա:
  • Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը

    Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը

    17.12.2013| 21:40
    Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին` Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով: