Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Վերջին հրաժեշտը` Լևոն Խեչոյանին

    Վերջին հրաժեշտը` Լևոն Խեչոյանին

    09.01.2014| 16:59
    Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Անվանի գրող Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
  • Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում

    Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում

    09.01.2014| 16:49
    Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12։00-14։00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
  • «Ժամանակը կգա՝ կզրուցենք»

    «Ժամանակը կգա՝ կզրուցենք»

    09.01.2014| 14:08
    Այս էլ քանի տարի, երբ հանդիպում էի Լևոն Խեչոյանին Երևանի տարբեր փողոցներում, սրճարաններում, ուր հազվադեպ էր լինում՝ ի տարբերություն այլ գրողների ու մշակութային գործիչների, խնդրում էի իր մտորումները գրի առնել՝ հարցազրույցի ժանրով: Հրաժարվում էր ամեն անգամ: Ասում էր՝ ժամանակը կգա, կզրուցենք: Գուցե իրեն սրտամոտ չէին քաղաքական, հասարակական կյանքին վերաբերող հարցերը, ինքը չգիտեր այդ հարցերի ստույգ պատասխանները, դրա համար էր խուսափում:
  • «Ռուսական» սառնամանիքներից ԱՄՆ-ում զոհվել է 21 մարդ

    «Ռուսական» սառնամանիքներից ԱՄՆ-ում զոհվել է 21 մարդ

    09.01.2014| 13:33
    Բացասական ջերմաստիճան է արձանագրվել ԱՄՆ-ի շուրջ 50 նահանգում, այդ թվում` Հավայան կղզիներում և Ֆլորիդայում: Անբնական «ռուսական» սառնամանիքները պատճառ են դարձել առնվազն 21 մարդու մահվան, իսկ սառույցի հետևանքով ավտոպատահարների զոհերի թիվը հասնում է 18-ի:
  • Թանկ ու անդառնալի կորուստներով սկսեցինք տարին

    Թանկ ու անդառնալի կորուստներով սկսեցինք տարին

    08.01.2014| 22:07
    Մի քանի ժամում երկու գույժ. նախ Արմեն Մազմանյանի, ապա Լևոն Խեչոյանի մահը: Արմեն Մազմանյանի հետ հանդիպումներս դարձել են հարցազրույց ու հրապարակում: Լևոնը խուսափում էր դրանցից, նեղսրտում, երբ պնդում էի: Բայց հաճախ էր հյուր գալիս իր մեծ համերկրացուն` Դերենիկ Դեմիրճյանին:
  • Մահացել է Լևոն Խեչոյանը

    Մահացել է Լևոն Խեչոյանը

    08.01.2014| 22:00
    Կյանքից հեռացել է անվանի արձակագիր Լևոն Խեչոյանը:
  • Փուշը, հայր, փուշը

    Փուշը, հայր, փուշը

    08.01.2014| 21:58
    Հազվադեպ մարդկանց անուն-ազգանունն է դառնում նրանց կենսագրությունը: Միայն անուն-ազգանուն և արդեն ամեն ինչ հայտնի է՝ ապրած կյանքը, արած գործը ու մնացած ամեն ինչ: Լևոն Խեչոյանը Հրանտ Մաթևոսյանից հետո այն գրողն էր, որ պահում էր հայ գրականության ողնաշարը:
  • Մահացել է Արմեն Մազմանյանը

    Մահացել է Արմեն Մազմանյանը

    08.01.2014| 17:50
    Կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Արմեն Մազմանյանը 54 տարեկան էր, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին:
  • Կայցելեն Պանթեոն

    Կայցելեն Պանթեոն

    08.01.2014| 17:25
    Վաղը՝ հունվարի 9-ին, լրանում է հայ նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը: Ամեն տարի, այս օրը, Փարաջանովի արվեստի երկրպագուները նշում են՝ այցելելով Պանթեոն, նրա անվան տուն-թանգարան:
  • Հազարավոր թռիչքներ հետաձգվում են

    Հազարավոր թռիչքներ հետաձգվում են

    08.01.2014| 11:03
    ԱՄՆ-ի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան: Հաղորդում է lenta.ru-ն: Սառնամանիքն ուղեկցվում է ձնաբքով, սառցե անձրևներով ու մանրակարկուտով: Որոշ քաղաքներում ջերմաստիճանը հասել է -40-ի: