Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Մայրաքաղաքի որոշ փողոցներում առաջացել են փոսեր

    Մայրաքաղաքի որոշ փողոցներում առաջացել են փոսեր

    30.01.2014| 11:17
    Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր:
  • Իսկ ՈՒորլիքն ասում է` զինվոր մեռավ

    Իսկ ՈՒորլիքն ասում է` զինվոր մեռավ

    29.01.2014| 16:25
    Դիպուկահարի գնդակից զոհված զինվորը Սիսիանից է, Ղարաբուլաղ է կոչվում իրենց թաղը: Չորս երեխաներից երկրորդ էր. երեք եղբայր, մեկ քույր են... կամ` էին: Կարենին երեք ամիս էր մնում ծառայությունն ավարտեր, տուն գար:
  • Այց Եռաբլուր

    Այց Եռաբլուր

    29.01.2014| 15:35
    Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժինը կազմակերպել էր Ս. Սպանդարյանի անվան դպրոցի աշակերտների այցելությունը «Եռաբլուր» պանթեոն, որտեղ աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին հայ ազգային հերոսներին և նահատակներին, ծաղիկներ դրեցին հայրենիքի անկախության համար մարտնչած հայորդիների շիրիմներին: Երեխաների շուրթերով պանթեոնում հնչեցին հայրենսիրական երգեր և խոսքեր, կոչեր՝ ուղղված այսօրվա և ապագա հայրենքի պաշտպաններին:
  • «Ռուսաստանը երբեք չի խառնվի ՈՒկրաինայի գործերին»

    «Ռուսաստանը երբեք չի խառնվի ՈՒկրաինայի գործերին»

    29.01.2014| 13:11
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի այցելել է Բրյուսել`մասնակցելու Ռուսաստան-ԵՄ 32-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին ռուսական կողմի հետ ներկա էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Եվրամիության կողմից` Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Գագաթնաժողովի հիմնական թեման ՈՒկրաինայի իրավիճակն էր:
  • «Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

    «Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

    29.01.2014| 12:09
    «1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակության դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
  • Լոս Անջելեսը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

    Լոս Անջելեսը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

    29.01.2014| 12:04
    ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն՝ միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:
  • Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

    Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

    29.01.2014| 12:01
    Ռուս արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Չեխովը ծնվել է 1860-ի հունվարի 29-ին: Բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների հեղինակ է: Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ: Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկովտիկինը» և այլն:
  • Բանակի օրը՝ զինվորի հետ

    Բանակի օրը՝ զինվորի հետ

    28.01.2014| 21:40
    Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը տոնական միջոցառումներ էր կազմակերպել Վանաձորում տեղակայված զորամասերից մեկում։ Զինվորական շքերթ, զինվորների շախմատային մրցամարտ գրոսմայստերների հետ, ազգային խաղերի մրցումներ, համերգային ծրագիր, պարգևատրումներ. այս և այլ միջոցառումներով վանաձորցի երիտասարդները զինծառայողների օրը դարձրին տոնական։
  • Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

    Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

    28.01.2014| 16:07
    Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը:
  • «Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

    «Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

    28.01.2014| 16:06
    Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար: