Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Աշոտյանի այցը «քավոր-սանիկին»

    Աշոտյանի այցը «քավոր-սանիկին»

    31.01.2014| 01:29
    Երեկ, երբ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Հայաստանից է՞լ ով է մասնակցել, նա «ճամփին» էր: Ո՞Ւր էր գնում Բրյուսելից համարյա դեռ «չվերադարձած» Աշոտյանը. ավտոմեքենայով Վրաստան: Թամարա Սանիկիձեին հյուր: Ով է Սանիկիձե՞ն: Վրաստանի կրթության նախարարուհին է` պարզվեց. նա հյուր է կանչել իր հայաստանյան գործընկերոջը` քննարկելու միջպետական-կրթական հարցեր (հիմա դա այդպես է կոչվում` միջ-պե-տա-կա՛ն):
  • «Ցանկացած գործ արագ և որակով պիտի անել»

    «Ցանկացած գործ արագ և որակով պիտի անել»

    31.01.2014| 01:23
    Պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չեխիայի նախագահի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի՞նչն է Հայաստանին ստիպում այդքան արագ միանալ Մաքսային միությանը, նա ասել է.
  • «Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»

    «Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»

    30.01.2014| 16:42
    Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, քաղաքաագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, «Բաքուփոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն, Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը:
  • Կառավարությունը մերժեց ընդդիմադիրներին

    Կառավարությունը մերժեց ընդդիմադիրներին

    30.01.2014| 14:06
    Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց այն պատճառաբանությունները, ըստ որոնց կառավարությունը հավանություն չի տալիս այս նախագծին:
  • Ժնևյան բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս

    Ժնևյան բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս

    30.01.2014| 13:43
    Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են մեծացնել ճնշումը սիրիական հակամարտության հարցում: Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են հասնել ավելի ակտիվ երկխոսության` Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև:
  • Քարաբեկորը ոչնչացրել է 300-ամյա ագարակը

    Քարաբեկորը ոչնչացրել է 300-ամյա ագարակը

    30.01.2014| 12:57
    Իտալական Տրամին քաղաքում 300-ամյա ագարակը, որը պատկանում էր կաթոլիկ եկեղեցուն, վերածվել է ավերակների, երբ դրա վրայով հսկայական ժայռաբեկոր է անցել։
  • Շվեյցարիան կասեցրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

    Շվեյցարիան կասեցրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

    30.01.2014| 12:54
    Շվեցարիայի Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել Իրանի հանդեպ պատժամիջոցների դադարեցման մասին: Նախաձեռնությունը պայմանավորված է Ժնևում կայացած՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եկխոսության ժամանակ դրական փոփոխություններով և Իրանի ու վեցնյակի միջև կնքված համաձայնագրով:
  • ՈՒկրաինայում հնարավոր է արյուն թափվի

    ՈՒկրաինայում հնարավոր է արյուն թափվի

    30.01.2014| 12:25
    Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ ընդունել է իշխող` «Ռեգիոնալների» կուսակցության անդամ Միրոշնիչենկոյի ներկայացրած օրինագիծը համաներման մասին: Ընդդիմությունը հայտարարում է, որ այն ընդունվել է ԳՌ-ի կանոնակարգի խախտմամբ: Ընդդիմադիր` «Սվոբոդա» կուսակցության ֆրակցիայի ղեկավար Օլեգ Տյագնիբոկն ասել է, թե ցուցարարները չեն ազատի վարչական շենքերը ձերբակալված ակտիվիստների համաներման նպատակով:
  • Պաշտոնական այց Վրաստանի Հանրապետություն

    Պաշտոնական այց Վրաստանի Հանրապետություն

    30.01.2014| 11:54
    Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը:
  • ԱՄՆ ՄԶԳ-ն կմեկնարկի գյուղի տնտեսական զարգացման երկու ծրագիր

    ԱՄՆ ՄԶԳ-ն կմեկնարկի գյուղի տնտեսական զարգացման երկու ծրագիր

    30.01.2014| 11:37
    Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը: