03.11.2013|
12:37
Առավոտյան խնձոր ուտելը հրաշալի է. խնձորն ախտահանում է բերանը, ստամոքսը նախապատրաստում ուշ նախաճաշին: Իսկ տնեցիների համար լավագույն նվերը կիրակնօրյա այս հանգստի մեջ իմ խնձորով թխուկն է, իմ Շարլոտկան: Շատ բան պետք չէ, ի դեպ, այն պատրաստելու համար. երեք-չորս ձու` կապված ձվի մեծությունից, մեկ թեյի թեթև բաժակ շաքարավազ, 20 գրամ հալեցրած կարագ, կես թեյի գդալ վանիլին, կես թեյի գդալ փխրեցնող կամ սոդա, մեկ թեյի թեթև բաժակ ալյուր և երեք խնձոր (նախընտրելի է Գոլդեն տեսակի խնձորը), կես կիտրոն: Եվ դուք երջանիկ եք: