Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Որևիցե հիմք չկա մտածելու, թե հիմա ավելի վատ վիճակում ենք, քան առաջ»

«Որևիցե հիմք չկա մտածելու, թե հիմա ավելի վատ վիճակում ենք, քան առաջ»
12.12.2008 | 00:00

«ՑԱՎԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ»
-Առանց ձայնի իրավունքի, դիտորդի կարգավիճակով ընդգրկված եմ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում։ Իսկ, ընդհանրապես, մշտական անցագիր ունեմ ու հաճախ եմ այցելում ԱԺ, քանի որ ինձ հետաքրքիր է` ի՞նչ է կատարվում այստեղ։
-Որպես դիտորդ` ինչպե՞ս եք գնահատում ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները։
-Հաշվի առնելով նաև փաստահավաք խմբի ստեղծումը` այսօր շատ բարդ իրավիճակ է, և հանձնաժողովը լուրջ անելիքներ ունի։
-Փաստահավաք խումբը որքանո՞վ կօգնի իրավիճակի հստակեցմանը։
-Ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում այդ խմբի աշխատաոճը, որովհետև նրա հրապարակայնությունը սահմանափակ է։ Այնտեղ մասնագիտությամբ իրավագետներ են ընդգրկված, և եթե նրանք իրենց ունակություններն օգտագործեն, լուրջ չարչարվեն, ապա արդյունքներ կլինեն։ Սակայն կասկածում եմ, թե դա կստացվի։
-Դուք այս խորհրդարանի աշխատանքներին չեք մասնակցում, դիտորդի աչքով ինչպիսի՞ն է այս ԱԺ-ի պատկերը։
-Իհարկե, կողքից ավելի հստակ ես գնահատում երևույթները, քանի որ երբ ներսում ես, ինքդ քեզ ավելի քիչ ես քննադատում։ Այսուհանդերձ, այսօր կարող եմ ասել, որ օրենսդիր մարմինը ցավալի իրավիճակում է։ Փաստորեն, ՀՀ Ազգային ժողովը չունի լուրջ ընդդիմադիր ներուժ։ Այս պակասին էլ գումարվում է առկա մթնոլորտը, երբ ինչ ուզում, ինչպես ուզում, քվեարկում են։ Սա շատ վատ ու վտանգավոր է երկրի ապագայի համար։ Երկրին անհրաժեշտ է լուրջ ընդդիմադիր ուժերի ներկայություն և՛ ԱԺ-ում, և՛ հասարակական կյանքում։ Առավել ևս, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինձ մոտ որոշակի դառնություն առաջացավ, որովհետև հօգուտ երկրի օգտակար խնդիրներն ու նպատակներն իրագործելու արդեն քիչ հնարավորություններ ունեմ։
-Որո՞նք են այս ԱԺ-ի ամենաակնհայտ թերացումները։
-Կարծում եմ` միարժեքորեն կարելի է փաստել, որ մեծ թերացումներ կան։ Բավարար չի գնահատվում այս խորհրդարանի աշխատանքը ոչ միայն իմ, այլև քաղաքական գործունեությամբ զբաղվող շատ շատերի ու նաև ԶԼՄ-ների կողմից։ Հաճախ քննադատություններ են հնչում անգամ իշխանական ճամբարից, որ հակառակ կարծիքները, դիալեկտիկական հնարավորությունները բացակայում են, ինչը լուրջ զարգացումների առաջ փակում է դուռը։ Հակադրությունն է պայքար ծնում։ Ցավում եմ, որ խորհրդարանում մի վիճակ է ստեղծվել, որը երկրի զարգացման համար նպաստավոր չէ։
-Մի կողմից` եվրոպական կառույցների ճնշումները, մյուս կողմից` ներքաղաքական խնդիրների առկայությունը, Ձեր դիտարկմամբ, ինչի՞ առջև են կանգնեցրել Հայաստանը։
-Որոշակի ուժեր նպատակ են դրել ոչ թե իշխանական ճամբարի ախոռները մաքրել, իշխանափոխություն իրականացնել, այլ սևացնել մյուս քաղաքական ուժերին` ստանձնելով միանձնյա լիդերի դերակատարություն։ Այդ ուժերը հաճախ շատ սև գույներով են ներկայացնում իրավիճակը, մասնավորապես, ԼՂ-ի հիմնախնդիրը, չնայած Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո մենք զգալիորեն բարվոք իրավիճակում ենք հայտնվել։ Երկրորդեմ` լուրջ ընդդիմության բացակայության պատճառով է, որ իշխանությունների վրա ճնշում չի գործադրվում, որպեսզի ընձեռված հնարավորություններից առավելագույնս օգտվեն։
-Այսինքն, այսօրվա բանակցային գործընթացը ճի՞շտ ուղու վրա է։
-Ե՛վ հիմա, և՛ առաջ բանակցային գործընթացն ընթանում է ոչ հրապարակային պայմաններում, ինչը ենթադրում է տեղեկատվության պակաս։ Համոզված եմ, որ բանակցային գործընթացում Հայաստանի հնարավորությունները (հաշվի առնելով վերոհիշյալ նախադեպերը) ավելացել են։ Որևիցե հիմք չկա մտածելու, թե հիմա ավելի վատ վիճակում ենք, քան առաջ։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ

€šÃ‚Å»/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 01.11.2024