Ռուսաստանի օպերատիվ շտաբի որոշմամբ՝ հարձակման ենթարկված Կուրսկի շրջանի ավելի քան 152 հազար մարդու տեղահանման որոշում է կայացվել։ Մոտ 133 հազար մարդ արդեն տարհանվել է։
Կուրսկի շրջանի ընդհանուր տարածքը 29,9 հզր քկմ է։ Ճիշտ այնքան, ինչքան ՀՀ տարածքն է։
Պատերազմի այս փուլում Ռուսաստանը փաստացի տեղահանում է մի ամբողջ պետության չափ տարածքի իր բնակչությանը և դա համարում է սովորական երևույթ։ Պատերազմ է։
Ռուսաստանը 2022-ի փետրվարից մինչև 2024-ի օգոստոս տվել է մոտ 70 հզր մարդկային կորուստ, սպանվել է մոտ 120 հզր ուկրաինացի։ Դա էլ ռուսական իշխանության համար բնական ու նորմալ է։
Փոխարենը՝ Ռուսաստանը Ուկրաինայից գրավել է ավելի քան 125 հզր քկմ։
Ռուսաստանը կայսրություն է և պատրաստ է դաժանաբար զոհաբերել նույնիսկ սեփական ժողովրդին՝ հանուն աշխարհաքաղաքական նպատակների իրականացման։
Իսկ դուք ասում եք՝ Ռուսաստանը զոհաբերում է Հայաստանն ու հայերին։ Ինչո՞ւ պիտի չզոհաբերի, եթե առանց աչքը թարթելու զոհաբերում է իր ժողովրդին։
Դա կոչվում է ռեալ պոլիտիկ։
Նաիրի Հոխիկյան