Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էսէռական բժիշկ Լեւոն Աթաբեկեանը ՀՅԴ-ի մասին

Էսէռական բժիշկ Լեւոն Աթաբեկեանը ՀՅԴ-ի մասին
25.07.2024 | 17:46

Լեւոն Աթաբէկեանը ծնուել է Շուշիում 1875 թ., ազնուական Աթաբէկեան մելիքական գերդաստանի մէջ, որի տոհմական բնակավայրն էր Ջրաբերդ գաւառի Կուսապատ գիւղը: Նախնական կրթութիւնը ստացել է Շուշուայ ռէալական դպրոցում եւ աւարտել 1893 թ.: Նոյն թուականին մօր հետ մեկնել է արտասահման եւ յաճախել Լայպցիգի համալսարանի հասարակական գիտութիւնների բաժանմունք: 1897 թ. փոխել է ընտրած մասնագիտութիւնը, տեղափոխուել Ցիւրիխի համալսարանի բժշկական բաժանմունք եւ աւարտել 1903 թ․:

Աթաբեկեանը վերադառնալով հայրենիք՝ 1905 թ. հաստատուել է Շուշիում, ուր զբաղուել թէ՛ բժշկութեամբ եւ թէ՛ հասարակական-յեղափոխական գործունէութեամբ՝ ՀՅ Դաշնակցութեան շարքերում: Լեւոն Աթաբէկեանը աստիճանաբար քննադատական վերաբերմունք է դրսեւորել ՀՅԴ գաղափարախօսութեան եւ գործելակերպի նկատմամբ, բայց այդ հանգամանքն արգելք չի հանդիսացել, որպէսզի 1904-1907 թթ․ դառնայ յիշեալ կուսակցութեան եռանդուն եւ ազդեցիկ անդամը: Ի վերջոյ, հրաժարուել է ՀՅԴ շարքերից 1907 թ. եւ յարել Ռուսաստանի Սոցիալիստ-Յեղափոխական կուսակցութեանը (էսէռ): Մահացել է 1918 թ.․, Հայաստանի անկախութիւնից առաջ։

(Տես՝ Զաքարեան Անուշաւան, «Ազգային գործիչը. Լեւոն Աթաբեկեան» աշխատութիւնը)

Աթաբէկեանը (ծածկանուամբ՝ Ռիխարդ), որպէս մի խումբ երիտասարդ դաշնակցականներից բաղկացած «անջատականներ»-ի խմբի գլխաւոր ղեկավար, աչքի է ընկել Վահան Նաւասարդեանի բնորոշմամբ՝ «մոլի հակադաշնակցական» հրապարակային գրութիւններով եւ ելոյթներով։ Այդուհանդերձ Լեւոն Աթաբեկեանն այսպէս է արտայայտուել Դաշնակցութեան մասին․

«Որքան էլ ժխտական լինի մեր վերաբերմունքը դէպի Դաշնակցութիւնը, որքան էլ որ մեծ լինեն նրա մեղքերը հայ ժողուվուրդի առաջ, այնուամենայնիւ մենք չենք կարող չխոստովանել, որ նա ընդունակութիւն ունի ականջ դնելու հայ ժողովուրդի զանգուածների զարկերակին, իսկ հայ ժողովրդական զարկերակը գերազանցապէս յեղափոխական է: Եւ երբ ինքը Դաշնակցութիւնը կամենայ լինել ռէակցիոն՝ յետադիմական, հայ աշխատաւոր մասսանները կը խանգարեն նրան»։

(Յառաջ օրաթերթ, ՀՅԴ Երեւանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Երեւան, 1920 թ. մայիսի 8, էջ 3):

Հանգամանքներն անշուշտ փոխուել են անհամեմատելիօրէն, սակայն «մոլի հակադաշնակցական»-ի բնորոշած՝ հայ ժողովրդական զարկերակին անսալու ընդունակութիւնը, որը, ի դէպ, ասոսացուած է ՀՅԴ էութեան հետ, ենթակայ չի կարող լինել որեւէ փոփոխութեան։

Խորապէս հաւատում եմ նաեւ Լեւոն Աթաբեկեանի միւս հաստատմանը, համաձայն որի․ «հայ ժողովրդական զարկերակը գերազանցապէս յեղափոխական է»։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 4937

Մեկնաբանություններ