ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Մեր ճակատագիրը որոշողը բարձրագույն ուժային դինամիկան և այդ ուժերի հնարավոր բալանսն է

Մեր ճակատագիրը որոշողը բարձրագույն ուժային դինամիկան և այդ ուժերի հնարավոր բալանսն է
01.07.2024 | 10:45

Մեր մարդիկ պետք է հասկանան, որ մեր պրոբլեմները, թեկուզ գոյությունը քարշ տալու մակարդակով լուծելու համար, մեր ներկա վիճակը և դրա պատճառները շատ մանրամասն ու բազմակողմանիորեն հասկանալը գործի անհրաժեշտ, բայց ոչ բավարար մի փոքրիկ մասն են միայն։

Այս իմաստով, մեր վիճակի ավելի ու ավելի մանրամասն հասկանալը վաղուց արդեն գործին օգուտ չի բերում, քանի որ լուծումները ուժային դաշտում են, իսկ մենք ուժ չունենք։

Իհարկե, ավելի որակյալ ինքնակազմակերպումով ինչ-որ բան կարելի է մի քիչ լավացնել, բայց դա համարյա թե կապ չունի հիմնական պրոբլեմի լուծման հետ։

Այդ իսկ պատճառով մի գդալ ջրի մեջ մեր սարքած փոթորիկների մեծ մասը ինքնանպատակ են՝ հիմնված անճարակության և էգոիզմի վրա։

Մեր ճակատագիրը որոշողը բարձրագույն ուժային դինամիկան ու այդ ուժերի հնարավոր բալանսն է, որին, դժբախտաբար, մենք խառնվել չենք կարող և, անգամ, մեզնից տասնապատիկ ավելի ուժ ունեցողներն էլ խառնվել չեն կարող։

Շարունակել բաց դռները ջարդել բանի նման չէ, պետք է մոտեցումները փոխել, քանի որ հնարավոր չէ կյանքի հարատևման բոլոր հիմնարար օրենքները խախտելով ապրելու հույս ունենալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 94

Մեկնաբանություններ