Նորից ասեմ` կուռքեր մի՛ ստեղծեք, որովհետև կարող է պատահել, որ վաղը հանգամանքներն ավելի հզոր լինեն, քան ձեր ստեղծած կուռքերը, և արդյունքում նո՛ր մերժման դրոշ պարզեք։
Մարդուց կուռք կերտելով առաջին վատությունը անում եք տվյալ մարդուն, ով սկսում է մեկուսանալ, չընդունել քննադատություն, և հավատալ սեփական անսխալականությանն ու ճշմարտացիությանը ու հենց այստեղ ստորագրում է սեփական տապալումը։
Հաջորդ վատությունն անում եք հենց ձեզ, դառնալով սեփական ձեռքերով ստեղծած կուռքի զոհերը, հանուն որի ատելությամբ եք լցվում հարազատի, բարեկամի, ընկերոջ ու բոլորի նկատմամբ, ովքեր դույզն ինչ այլախոհ են։
Ի վերջո, Տիրոջ երկրորդ պատվիրանն ասում է. «Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ...»:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ