ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Մեր փսևդոքաղաքական դաշտը բաղկացած է փափախ փախցնողներից և դատարկամիտ բլեֆչիներից

Մեր փսևդոքաղաքական դաշտը բաղկացած է փափախ փախցնողներից և դատարկամիտ բլեֆչիներից
23.11.2023 | 16:18

Աշխարհի տակ բոլոր լուրջ բաները կապված են մեծ հարստությունների, հզոր իշխանությունների և հզոր գաղափարների հետ։

Այն մտայնությունը, որ առանց նշվածներից գոնե որևէ մեկն ունենալու հնարավոր է լուրջ բան ձեռնարկել ու հետն էլ լուրջ արդյունքի հասնել, ֆանտաստիկայի ժանրից է։

Միամիտների, տգետների ու ամբիցիոզ անճարակների այն պնդումները, որ եթե իրենց լսեք ու այս, այս, այս բաներն անեք, ապա ձեր հաջողությունը երաշխավորված է, դարձյալ ֆանտաստիկայի ժանրից է և շատ-շատ կարող է լինել թյուրիմացության արդյունք կամ էլ հետապնդել մեյդանից ինչ-որ բան փախցնելու լոկալ ու փոքրիկ նպատակ։

Ընդհանրապես, որևէ մեծագոռգոռ նախաձեռնության իրագործելիության շանսը գնահատելու համար բավական է համադրել նպատակի բարդությունը կատարողների հնարավորությունների ու ունակությունների հետ, որպեսզի համոզվենք, որ նման նախաձեռնությունը և իր նմանները պարզապես բլեֆ են։

Իհարկե, նման բան անողների մեջ կան նաև միամիտ ու ազնիվ մոլորվածներ, բայց մեր փսևդոքաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է ինչքան հնարավոր է ավելի մեծ փափախ փախցնողներից և դատարկամիտ բլեֆչիներից։

Փորձեք հետևել արդեն իրականացված որևէ լուրջ բանի իրականացման ընթացքին և կտեսնեք, որ այն ունի լուրջ թիկունք և խոր արմատներ։

Նույնն է նաև բազմաթիվ լուրջ, բայց դեռևս չիրականացված բաների հետ, որոնք պոտենցիալի տեսքով առկա են հասարակության մեջ, բայց մարդիկ մեծ մասամբ չգիտեն դրանց մասին։

Որոշ խորաթափանց մարդիկ կարող են նկատել այդ պոտենցիալներից մի քանիսը, սակայն դա պոտենցիալների իրականացման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

Բանն այն է, որ որևէ լուրջ պոտենցիալի իրականացումը ուղեկցվում է տարբեր տեսակի ռիսկերով ու պոտենցիալ կորուստներով, որի պատճառով պոտենցիալը տեսնողը նաև պետք է լինի հզոր և պասիոնար, որպեսզի, դիմելով առողջ ռիսկի, կարողանա իրականացնել այն։

Այս իմաստով բոլոր հասարակությունները ունեն թաքնված պոտենցիալներ, որոնց մի մասը հնարավոր է լինում, թեկուզ մասամբ, դարձնել իրականություն, մի մասն էլ, լինելով հայտնի կամ անհայտ, դառնում է կորցրած հնարավորություն։

Մեր դեպքում հեռու գնալ պետք չէ, մենք, թեկուզ մասամբ, չկարողացանք օգտագործել Սփյուռքի ահռելի պոտենցիալը Հայրենիքի հզորացման համար, քանի որ ղեկավարվում էինք տգետներով, որոնք Սփյուռքի ուժը համարում էին իրենց իշխանությանը սպառնացող պոտենցիալ վտանգ։

Ամեն մի հասարակ թվացող բանի հետևում կան խորխորատներ ու խորություններ, և այն հասարակությունները, որոնք լողալ չգիտեն՝ կամ ջուրը չեն մտնում, կամ էլ մտնելու դեպքում խեղդվում են, իսկ լողալ իմացողների համար խորությունը կարևոր չէ։

Այստեղից, խրատ՝ լողալ պետք է իմանալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ