Թաթարական ցեղախմբերը, որ այլևս պետություն ունեն՝ հանձինս Ադրբեջանի ու շնորհիվ նիկոլների, հաջորդիվ աշխատելու են Իրանից պոկել նրա հյուսիային մասը (մեզ սահմանակից) և 15 միլիոն ու ավելի ազերներին միացնել Ադրբեջանին:
Զուգահեռ ընթացող թիրախը մեզ այս տարածաշրջանից որպես քաղաքական միավոր (հայերի պետություն) ամբողջապես վերացնելն է՝ միացնելով երկու թուրքական պետությունները միմյանց և ստեղծելով թուրքախոս ազգերի ֆեդերացիա, եթե ոչ՝ մեկ պետություն:
Այն մարդկանց, որ սա անհնար են համարում՝ հղում անելով ՄԱԿ-ի գոյությանը և մեր պետության այլոց կողմից ճանաչմանը (այդ թվում՝ Թուրքիա), հիշեցնում եմ, որ Ղրիմը նույնպես ճանաչված էր, որպես Ուկրաինայի մաս, նաև ՌԴ կողմից, սակայն դա ՌԴ-ին միակցելուց հետո ռուսների հետ Արևմուտքը շարունակում էր աշխատել, մինչև որ ռուսները ընկան ծուղակը և հարձակվեցին Ուկրաինայի վրա: Ասել կուզեմ, ՄԱԿ-ը, որպես գլոբալ անվտանգային միավոր, վաղուց իրեն սպառել է, իսկ փոխարենը նոր միջազգային կառույց չկա՝ փոքրերին անվտանգության երաշխիք տվող:
Կա հասունացող մեծ պատերազմ նոր գերտերությունների միջև, որոնցից նորեկ Չինաստանն էլ մեծ դերակատարում կունենա, որը, ի դեպ, մեզ պես փոքր և անարդյունավետ պետությունների գոյությունը աննպատակահարմար է համարում:
Այս ամենը այնքան պարզ է, որ սա չհասկանալու համար կա՛մ կատարյալ հիմար պետք է լինել, կա՛մ էլ դավաճան՝ հակապետական տարր, որին մեկ է՝ Հայաստան կլինի, թե ոչ, միայն թե փորը կուշտ լինի ու գլխին՝ ծածկ:
Վերևում նկարագրված գործընթացների շուրջ հստակ ծրագիր և քայլեր կան, որ մեզ թշնամի ուժերն իրագործում են: Մեր կողմից իրականացվող ոչինչ չկա, որովհետև նիկոլների ձեռքին պատանդ ենք մնացել:
Իրանն ու այլոք սպասում են մեզ, որ ազատվենք նիկոլներից ու գործի լծվենք մեր բոլորիս անվտանգության տիրույթը ստեղծելու համար:
Իսկ դուք, հայեր, շատերդ շարունակում եք նախկին ու ներկա խաղալ՝ առանց հասկանալու, որ նախկինը մարդիկ չէին, այլ համակարգն էր, որ նիկոլը նույնությամբ շարունակեց կիրառել և այդ պահից դարձավ նախկին, որը, ի դեպ, արդեն 5 տարի է քանդում է մեր երկիրը՝ ձեր աչքին ասֆալտապատման, իսկ հիմա էլ ինքնիշխանության թոզեր փչելով:
Հովհաննես Ավետիսյան