Էլիտաներն են որոշումներ կայացնում, էլիտաներն են առաջնորդում, էլիտաներն են գաղափար ստեղծում և իդեալներ տալիս, իսկ ժողովուրդը ապահովում է էլիտաների հենարանը։
Էլիտաներն են կազմակերպում կրթության, ո՛չ դաստիարակության գործընթացը, և նրանցից է կախված, թե ինչպիսին կլինի ժողովուրդը, նոր սերունդը ինչպես կբարձրանա։
Ժողովուրդը ծնում է ապագա էլիտայի համար անհատներ, ովքեր իրենց անհատական հատկանիշների շնորհիվ համալրում են էլիտաների շարքերը։ Էլիտաներն են կազմակերպում և առաջնորդում երկրի պաշտպանությունը, իսկ ժողովուրդը հետևում է նրանց։ Ինչպիսին կլինի էլիտայի որակը, էնպիսին էլ կլինի ժողովուրդը անհատական մակարդակում, բայց, որպես ընդհանրություն, ժողովուրդը պահպանում է իր նախնական ֆունդամենտը, որի վրա միշտ հնարավոր է կառուցել նոր որակի հասարակություն։
Ուստի, ժողովրդի վրա բարդելը էլիտաների հանցանքները, դա ո՛չ միայն ստորություն, այլև մեծագույն անբարոյականություն է։
Ձախողված պետականության համար ո՛չ թե ժողովուրդն է մեղավոր, այլ՝ իր էլիտան։
Երկրի անվտանգության հիմքերը խարխլելու համար ո՛չ թե ժողովուրդն է մեղավոր, այլ՝ էլիտաները։
Իսկ ժողովրդին մեղավոր կարգելը, այսինքն, կոլեկտիվ պատասխանատվության հայտ ներկայացնելը պատասխանատվությունից փախչելու նենգ ու ստոր ձև է։
Արա Պողոսյան