Տարբեր անհատներ, սոցիալական տիրույթներում պարբերաբար գրում են «...քանի դեռ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են` Նիկոլն անընդհատ իշխանության է լինելու»: Այս իշխանահաճո թեզը շրջանառողները հիմնականում նրանք են, ովքեր հանդես են գալիս իբրև հականիկոլականներ:
Այ ձեր ցավը տանեմ, բա ուր ե՞ք, ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ չեք մեյդան գալիս ու ազնիվ նախաձեռնություններ անում: ՈՒ՞ր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները...
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Եթե կուզեք իմանալ, կարծում եմ նույնիսկ ողջունելի կհամարեն ձեզանից յուրաքանչյուրի ընդդիմադիր գործունեությունը:
Ձեզ տեսնեմ տիկնայք և պարոնայք, ընդդիմությունը պառակտելու, անմիտ քննադատելու և նիկոլահաճո մտքեր տարածելու փոխարեն մտածեք, որ ծանր ժամանակներ են պետության և հայ ժողովրդի համար, և յուրաքանչյուրի ներդրած լուման կարևոր է:
Եթե կուզեք իմանալ, հասարակության մեծ մասը, ենթադրվում է, որ ուրախ կլինի նոր դեմքեր տեսնել: Այնպես, որ մի վատնեք ձեր ժամանակը, և եթե քաղաքականությամբ եք ցանկանում զբաղվել` զբաղվեք: Առանց այդ էլ նիկոլիզմի պետականաքանդ գործունեության և քաղաքական բռնաճնշումների պարագայում` հատկապես ծանր է ընդդիմության բեռը:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ.
Այս գրառման միակ իմաստն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտն ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը: Չի´ կարելի մի ձեռքով ակնկալել «...ի՞նչ են մտածում նախկին նախագահները, ինչու՞ չեն հանդես գալիս նոր նախաձեռնությամբ», իսկ մյուս ձեռքով` փորձել ընդդիմության նկատմամբ հանրային անվստահություն տարածել: