«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՈՒժեղանալու միակ ճանապարհը քարանձավային մտածելակերպից ձերբազատվելն է

ՈՒժեղանալու միակ ճանապարհը քարանձավային մտածելակերպից ձերբազատվելն է
24.04.2023 | 21:04

Այսօր, հերթական լացուկոծի փոխարեն, մեկ անգամ ևս պետք է փորձենք իմաստավորել մեր անիմաստ ընթացքը, հասկանանք, թե ով ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում։

Կամաց-կամաց նախադրյալներ են ստեղծվում համակողմանի սիստեմային մոտեցումով մեր անմիտ ու աննպատակ ընթացքը հասկանալու և որոշ եզրակացությունների հանգելու համար։

Մեր ժողովրդի գումարային ներուժը չի բավարարում մեր կյանքի հարատևման նվազագույն պահանջներին։

Մենք ամեն անգամ ծնում ենք վերնախավ, որը սեփական ժողովրդին առաջնորդելու ներուժ չի ունենում, իսկ երբ էլ փորձում է առաջնորդել՝ տանում է դեպի հերթական խոր փոսը։

Մենք պետք է փորձենք երազային կյանքից անցնել իրական կյանքի՝ մեր առաջ դնելով մեր ուժին համապատասխան իրատեսական նպատակներ և նաև փորձենք տիրապետել հզորների արանքում առնվազն գոյատևելու արվեստին;

Հետո բանը բան ցույց կտա։

Հույս ունենանք, որ կյանքի դառը փորձը մեզ կմղի ռացիոնալ քայլերի, քանի որ իռացիոնալ թույլի կողմից արևի տակ տեղ գտնելը համարյա թե անլուծելի խնդիր է։

Հարցի լուծումը ուժեղանալն է, գոնե այնքան, որ մեզ սկսեն նկատել որպես ուժ, իսկ հաջորդ քայլը ուժեղ ընկերներ ունենալն է և նրանց վստահությունն ու հավատը շահելը։

Ուժեղանալու միակ ճանապարհն էլ որևէ կերպ քարանձավային կործանարար մտածելակերպից ազատվելն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ