«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նույն իրավիճակն է, փոխվել են միայն որոշումներ կայացնողները

Նույն իրավիճակն է, փոխվել են միայն որոշումներ կայացնողները
03.04.2023 | 22:07

Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն:

Գործել ինքնրույն, ամենևին չի նշանակում մերժել բոլորին և ամենը:

Գործել ինքնրույն՝ նշանակում է մերժել բոլոր նրանց, ովքեր գործում են արցախցիների արդար և իրավապահանջ կամքին հակառակ:

ՈՒնենալ ինքնրույն գործելու կամք և վճռականություն՝ նշանակում է ունենալ վստահելի դաշնակից և կանխատեսելի հակառակորդ:

Այդպես եղել է 1992-ին՝ Շուշիի ազատագրման օպերացիայի նախաշեմին, այդպես էր 1993-ին՝ Քարվաճառն ազատագրելուց հետո, այդպես շարունակվեց, քանի դեռ չեկավ 2018-ի համազգային աղետը:

Հ.գ. Ինչպես երեկ, այնպես էլ այսօր նույն իրավիճակն է, փոխվել են միայն ժամանակներն ու նրանք, ովքեր ունեն համազգային կարևորության որոշումներ կայացնելու իրավունք:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 5010

Մեկնաբանություններ