Վիսոցկին եկավ Երևան ճիշտ 43 տարի առաջ՝ 1970-ի ապրիլի կեսերին: Եկավ իր ամենամոտ ընկերոջ` Դավիթի հետ, ապրեց երևանյան հանրահայտ մի տանը, բարձրացավ Սևանա կղզու վանքերը, երգեց «Ախթամարում», երգեց КГБ-ի ակումբում, երգեց ծանոթ-անծանոթների բնակարաններում, փողոցում: Երգեց, հարբեց, կարոտեց, հիացրեց ու հեռացավ: