Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Կգա՛ քարերը հավաքելու ժամանակը

Կգա՛ քարերը հավաքելու ժամանակը
16.07.2024 | 16:06

Բոլոր այն ընդդրմադիր քաղաքական գործիչները, ովքեր կուլիսների հետևում ներկայումս համագործակցում են նիկոլի հետ, լինի դա քաղաքական, թե բիզնես ոլորտում, արժանի են հանրային պարսավանքի և համընդհանուր մերժման։

Անհնար է նիկոլին հեռացնել իշխանությունից ունենալով նրա հետ ընդհատակյա քաղաքական և բիզնես հարաբերություններ։
6 տարի հանրությանը սթրեսի մեջ պահելով, բայց միևնույն ժամանակ նիկոլի հետ համագործակցելու համար, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Կգա այդ պահը:

Կգա՛ քարերը հավաքելու ժամանակը…

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5078

Մեկնաբանություններ