Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ելակետային գործոններ

Ելակետային գործոններ
07.05.2023 | 10:36

Երբ անդրադառնում եմ թուրքական տրիբունալների կողմից Հայոց Եղեռնի պարագլուխներին մահապատժի դատապարտելու փաստերին, որոշ հայրենակիցներ, հատկապես՝ սփյուռքից, բանավեճ են սկսում, որի առանցքը հետևյալն է՝ թե այդ ինչպե՞ս կարող էր թուրքը թուրքին դատել, դա ի՞նչ պատմագիտություն է և այլն։ Այս թնջուկը համարժեք ըմբռնելու, այն սպառիչ պատկերացնելու համար և տարաբնույթ հարցերով բուն թեմայից շեղվելը կանխելու նկատառումով առնվազն հարկ է ելակետ ընդունել հետևյալ գործոնները՝

- թուրքերը հարկադրված էին սկսել ազգային դատավարություն, որպեսզի կանխեին արդեն իսկ իրական բնույթ ձեռք բերած միջազգային դատավարությունը,

- թուրքական դատավարությունները, ըստ էության, չեն հանգեցրել մահապատիժների փաստացի իրականացմանը, դրանք են «աչքերին թոզ փչելու» քայլ՝ նախատեսված արտաքին աշխարհի համար, արդյունքում, հատկապես՝ գերմանական իշխանությունների աջակցությամբ կազմակերպվել է անխտիր բոլորի փախուստը,

- մյուս մեղադրյալները դատապարտվել են սիմվոլիկ պատիժների և արդեն մեկ-երկու տարի անց ազատ են արձակվել,

- դատավարություններն ընթացել են տուժողների իրավահաջորդների տարրական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ և ահաբեկմամբ, ինչի արդյունքում վերջիններս, որպես կանոն, խուսափել են նիստերին մասնակցելուց և այլն։

Սակայն այս ամենով հանդերձ, քաղաքակիրթ մարդկությանը առաջնահերթ պետք է հետաքրքրի մի բան՝ այդ դատական ատյաններով փաստվել է, որ պետական և կուսակցական կենտրոնական դեմքերը կազմակերպել են էթնիկ շարժառիթներով հայության զանգվածային բնաջնջում, այդ թվում՝ հարկադիր տեղահանումների միջոցով, միայն Թալեաթը կազմակերպել է 800 հազար խաղաղ բնակչի հարկադիր տեղահանում դեպի Դերզոր անապատ։

Այս փաստերին գիտական պատշաճ խորությամբ անդրադարձել է, հատկապես՝ սփյուռքահայ պատմաբան երջանկահիշատակ Վահագն Տատրյանը, որին թուրքերը հետապնդել են ամենուր։

Հավելեմ, որ դատավճիռների պատճենները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջնորդությամբ հրապարակվել են նաև Վատիկանի արխիվային նյութերի ժողովածուներում, որպիսի փաստի, ինչպես նաև զոհերի սրբադասման գործոնի հիմքով Հռոմի Պապը էրդողանի կողմից թիրախավորվեց անպարկեշտ, բայց իրեն անչափ բնորոշ վիրավորական խոսույթով ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6011

Մեկնաբանություններ