Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Օգնության և արժանապատվության մասին

Օգնության և արժանապատվության մասին
15.02.2023 | 07:36

Թուրքիայի երկարաշարժի կադրերը սահմռկեցուցիչ են։ Դա ողբերգություն է։ Որպես մարդ՝ ես լավ եմ զգում, որ իմ պետությունը կարողանում է ինչ-որ մի չափով, թեկուզ՝ ամենաչնչին, օգնել սովորական մարդկանց՝ դիմակայել արհավիրքին, փրկել թեկուզ մեկ հոգու կյանք։
Որպես քաղաքացի՝ ես ինձ քանդված են զգում, երբ իմ պետության իշխանությունը իրեն (հետևաբար՝ պետությանը) պահում է այդքան է անարժանապատիվ։


Թուրքիա օգնություն ուղարկելը և այդ օգնության վրա թվացյալ դիվանագիտություն կամ սեփական PR անելը լրիվ տարբեր բաներ են։ Մեկը մարդասիրություն է, մյուսը՝ տգիտություն։ Մեկը վեհ քայլ է, մյուսը՝ անարժանապատիվ։
Իրականում Թուրքիային օգնություն ուղարկելը կարող էր նաև միջպետական հարաբերություններում որոշակի դեր խաղալ, բայց եթե դա լիներ առանց գռեհիկ-գավառական PR-ի։


Իշխանական թիմի կողմից Նիկոլի փառաբանման արշավը միայն վնաս տվեց։ Իսկ նախագահ Վ. Խաչատուրյանին, եթե հանձնարարես, տպավորություն է, թե կարող է նաև շնորհակալության փոխարեն, թուրքերից ներողություն խնդրել 44 օրյա պատերազմի ժամանակ մեր բանակի դիմադրության համար։
Պարտված և ծանր վիճակում գտնվող պետությունների ու հասարակությունների համար շատ կարևոր է ազգային և պետական արժանապատվության գաղափարը։ Կարելի է պարտվել, կարելի է նույնիսկ ջարդվել, բայց երբեք չի կարելի թույլ տալ ազգային արժանապատվության ստորացում։ Պարտությունից կարելի է աստիճանաբար վերականգնվել, բայց արժանապատվության փլուզումից՝ գրեթե անհնար է։ Ոտնահարված արժանապատվությամբ ժողովուրդները ոչ մի լուրջ բանի ունակ չեն։
Թուրքիա օգնություն ուղարկելու պատմության մեջ ամենավտանգավորը սա է, ինչը թուրքերը լավ հասկացան, ու գրագետ խաղարկեցին։


Իսկ մեր հասարակությունը, բնականաբար, դարձյալ չկողմնորոշվեց, թե ինչն էր ճիշտ, ինչը՝ սխալ։ Մոլորված, շողուլից ընկած վիճակ, չի կարողանում ոչ միայն կարծիք ձևավորել, այլ՝ նույնիսկ վիրավորվել։
Եվ դա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չունի լիդերություն։ Լիդերություն՝ բովանդակության իմաստով, որը նրա հետ կկխոսի, կլսի բարդ հարցեր, կտա ուղենիշեր, և լիդերը հասարակության հետ օրգանապես կկապվի։ Լուռ լիդերություն չի լինում։ Ժամանակն է սա հասկանալ։


Լուսանկարում՝ ինչպես է թուրքական մեդիան հատուկ ներկայացնում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ Իգդիրում հայկական ցեղասպանության ժխտման շրջանակներում կառուցված հուշահամալիրի «թրի տակով» անցնելիս:


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 22445

Մեկնաբանություններ