Դեկտեմբերի 19-ի տխրահռչակ սգո երթը հարթ չի անցել իշխանական շրջանակներում։ Շատ բարձրաստիճան ՔՊ-ականներ հրաժարվել են մաս կազմելուց այդ խայտառակ բեմականացմանը։ Մասնավորապես‚ որ ներկա չէր փոխվարչապետ‚ կարկառուն ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
Ընդ որում‚ երթին չի մասնակցել նաև Տիգրան Ավինյանի ամբողջ գրասենյակը։ Երթին ներկա չի եղել‚ համենայն դեպս‚ կադրերում չի նկատվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Սա խոսում է այն մասին‚ որ շատերը ձեռքերը լվանում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձից և չեն ցանկանում դառնալ նրա քմահաճույքների զոհը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ