Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու՝ ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու», - նշել է Կարապետյանը:
Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամն ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: