Գունավոր հեղափոխության «հայրերի» անուրջները խորտակած շվեցարացի մեծահարուստ Վարդան Սրմաքեշը թևի տակ է առել «արհեստավարժ» դուետին` նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին և ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանին, իմա` Սլավոնական համալսարանի ռեկտորին և պրոռեկտորին, որոնք «Արցախբանկում» խորհրդի անդամներ են:
Նիկոլի տասնամյակներ շարունակ խառնամբոխին մատուցած պատումով «Արցախբանկը» Ռոբերտ Քոչարյանի միֆական 4 միլիարդի մաս էր կազմում: Սակայն պարզվում է՝ հիշյալ բանկը Քոչարյանի հետ այնքան կապ ունի, որքան Սաշիկ Սարգսյանը Սոթքի ոսկու հանքերի հետ: (Որոշակի շրջանակներից օրերս «плинтус»-ի մակարդակից ցածր հերթական կուտը դրվեց շրջանառության մեջ. «Սոթքը Սաշիկինն էր, Նիկոլն ապրի, լավ արեց տվեց թուրքին»):
Ըստ էության, «Արցախ» անունը կրող բանկը կապ չունի արցախցիների հետ: Ավելին` բաժնետերն ու խորհրդի անդամները ՀՀ ինքնահռչակ վարչապետի սիրելիներն են:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ