Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
Երեկ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամ՝ հայտնում է Արման Մուսինյանը: