Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՈՒ՞մ հա­մար են ղո­ղան­ջում զան­գե­րը

ՈՒ՞մ հա­մար են ղո­ղան­ջում զան­գե­րը
06.10.2020 | 00:11
Անս­պա­սե­լի՞ էր այս ա­մե­նը: Ո՛չ, ի­հար­կե` ո՛չ:
Նի­կո­լի թավ­շո­րեն «բե­մե­լու» ա­ռա­ջին իսկ օր­վա­նից այդ մա­սին ենք խո­սում: Հե­ղա­փո­խու­թյու­նը, Նի­կո­լին ոս­կե ա­թո­ռին նս­տեց­նե­լը, խո­րո­ված ու­տե­լը, խոզ խան­ձե­լը` վասն այ­սօր­վա և նրա ձեռ­նե­րով Ղա­րա­բա­ղյան խնդ­րի լուծ­մանն էին «ծա­ռա­յում»:
Մո­րա­տո­րիում ենք հայ­տա­րա­րել այս իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ուս­տի ա­վե­լին չենք ա­սում: Բայց և չենք կա­րող չհն­չեց­նել հար­ցը. այ­սօր երկ­րում կա՞ գե­րա­գույն հրա­մա­նա­տար: Ի՞նչ քայ­լեր է նա ձեռ­նար­կում, իր գոր­ծու­նեու­թյամբ որևէ բա­նով օգ­նու՞մ է կե­նաց-մա­հու, աշ­խար­հի ա­մե­նա­դա­ժան դի­վա­յին ու­ժի` Թուր­քիա­յի դեմ կր­կին պայ­քա­րի ե­լած հայ զին­վո­րին, էթ­նո­սին, թե՞ դեռ զբաղ­ված է ո­տա­նա­վոր­ներ գրե­լով, սե­փա­կան լրատ­վա­մի­ջո­ցում Թուր­քիա­յի դի­վա­յին դեր­կա­տա­րու­թյու­նը լե­գի­տի­մաց­նե­լու Օ­վեր­տո­նի պա­տու­հան բա­ցե­լով… հըն­թացս էլ` Մա­րու­քյան Էդ­մո­նի (խիստ ընդ­դի­մա­դիր) թեթև ձեռ­քով ԱԺ-ում` ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու հա­տուկ նիս­տի օ­րը, բո­լո­րի գի­տակ­ցու­թյան մեջ ամ­րա­կա­յե­լով, որ ին­քը ոչ միայն բա­նաս­տեղծ է, այլև ու վեր­ջա­պես` գե­րա­գույն «գլ­խա­վոր հրա­մա­տար»…
Խեղ­դենք այս կար­գի բո­լոր դառ­նու­թյուն­նե­րը մեր ներ­սում, անց­նենք ա­ռաջ` ար­ձա­նագ­րե­լու. այս և մնա­ցյալ դառ­նու­թյուն­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րող է օգ­նել մեզ մո­ռա­ցու­թյան մատ­նե­լու, ե­թե ի զո­րու ու ի վի­ճա­կի լի­նի ա­նե­լու իր կյան­քի քայ­լը. ինչ­պես Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը գե­նե­րեա­լի­տե­տին մեկ­տե­ղեց, այդ­պես էլ ին­քը ոչ թե Թուր­քիա­յի հետ ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի նպա­տա­կով Օ­վեր­տո­նի պա­տու­հան բա­ցի, այլ մեկ հար­թա­կի վրա հա­վա­քի նախ­կին ե­րեք գե­րա­գույն հրա­մա­նա­տար­նե­րին, կանգ­նի նրանց կող­քին, ու հա­մա­տեղ ո­րո­շում կա­յաց­նեն:
Զո­րու կլի­նի՞...
Անց­նենք թափ հա­վա­քող պա­տե­րազ­մին:
Ար­ձա­նագ­րում ա­ռա­ջին. «կիր­թի» սպա­սած բլիցկ­րի­գը չս­տաց­վեց: Չս­տաց­վեց ոչ այն պատ­ճա­ռով, որ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում թևա­ծում էր գե­րա­գույն հրա­մանա­տա­րի ուր­վա­կա­նը, այլ որ հայ էթնո­սը մի «կնոպ­կա» ու­նի, որ միա­նում է պա­տե­րազ­մի, դժ­վար օ­րե­րի ժա­մա­նակ` ինք­նա­բե­րա­բար: ՈՒ քա­նի որ, բա­ցի «կնոպ­կա­յից», ու­նի նաև պա­տե­րազ­մա­կան հաղ­թա­կան ոտ­նա­տեղ, ոտ­քը դրեց հաղ­թա­կան հետ­քի վրա. գու­մա­րած` Ար­ցա­խյան հող ու լեռ­ներ: Ա­յո, հող ու լեռ­նե­րը ևս կռ­վե­լու-չտր­վե­լու մեծ նե­րուժ ու­նեն, նրանք ևս կա­րո­ղա­կա­նու­թյուն ու­նեն մարտ մղե­լու, պահ­պա­նե­լու ի­րենց, պահ­պա­նե­լու մար­տիկ­նե­րին, ո­րոնք պա­տե­րազմ են մղում ի­րենց լան­ջե­րին. հզոր հո­գին նաև նրանց լան­ջե­րին է կեց­ված: Չկաս­կա­ծե՛ք, գեթ մեկ վայր­կյան:
Ա­յո, բլիցկ­րի­գը չկա­յա­ցավ: Մի կող­մից դա, ի­հար­կե, օ­րի­նա­չափ ու լավ է, սա­կայն, նաև եր­կա­րատև պա­տե­րազ­մի հյու­ծող վտանգն ու­նի իր մեջ, ին­չի ա­կա­նա­տեսն ենք այ­սօր` մի­ջազ­գա­յին հան­րու­թյան «թղ­թե շե­րեփ­նե­րի» ու մարդ­կա­յին լուրջ կո­րուստ­նե­րի կող­քին:
Ար­ձա­նագ­րում երկ­րորդ: Մր­ցակ­ցու­թյան մեջ հայ­տն­ված մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը ո՞ր կե­տի վրա կկանգ­նի: Այս պա­հին դժ­վար է ա­սել: Հար­ցերն ան­չափ շատ են. բո­լո­րը փոր­ձում են ի­րենց գեո­շա­հերն ա­պա­հո­վել, մար­դա­կեր Էր­դո­ղա­նի խաթ­րին չդիպ­չել. Թուր­քիա­յում զսպ­վող փախս­տա­կան­նե­րի հս­կա բա­նակն ան­չափ եր­կար է դարձ­րել նրա լե­զուն ու ձեռ­նե­րը` Եվ­րո­պա­յի հան­դեպ, ու Եվ­րո­պան մանևրում է թուրք «աս­կյա­րի» շուր­ջը, չնա­յած Մակ­րո­նի բարձ­րա­գոչ, հա­կա­թուրք հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին:
Մնա­ցած­նե­րը հա­յացք­նե­րը դեպ ՀԱՊԿ են ուղ­ղել: Կխառն­վի՞: Բարդ վի­ճակ է (ագ­րե­սո­րը դան­դա­ղո­րեն մո­տե­նում է Գե­ղար­քու­նի­քին, Սյու­նի­քին, Կո­տայ­քին): Հա­մե­նայն դեպս, ՀԱՊԿ-ը ոտ­քի վրա է. Պու­տինն ու Ռու­սաս­տանն ակ­տի­վա­նում են: Այդ վի­ճա­կը ստի­պում է արևմտյան (նաև` թուր­քա­մետ) շա­հա­ռու­նե­րին ևս ոտ­քի վրա մնալ, որ­պես­զի խաղն ու տա­րա­ծաշր­ջա­նը (հաս­կա­նա­լի է, այս խա­ղում ո­րոշ­վում է տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա ճա­կա­տա­գի­րը) վերջ­նա­կա­նա­պես չհաձ­նեն Ռու­սաս­տա­նին:

Մա­հա­բեր խա­ղը ցա­վա­լիո­րեն դեռ բաց է: Բո­լո­րը սպա­սում են պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի մի­ջան­կյալ ել­քե­րին` կոնկ­րետ քայ­լեր ա­նե­լու հա­մար:
«Ել­քե­րը» չեն ու­շա­նում. Հա­յաս­տա­նի քրիս­տո­նա­կան համ­բե­րու­թյու­նը հատ­նում է, և նա` «ձիու քայ­լով» (Սերժ Սարգ­սյա­նի՝ Ար­ցա­խում հայ­տն­վե­լուց հե­տո), մեկ էլ ու ո­րո­շում է` «զգետ­նել» Գյան­ջա­յի օ­դա­նա­վա­կա­յա­նը, ո­րը կար­ծես վեր­ջի­նը չի լի­նե­լու:
Հա­ջորդ նր­բու­թյունն էլ այն է, որ այս խա­ղում սկ­սել է խոս­վել խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին (այս մա­սին ա­ռա­վել ման­րա­մասն` ա­ռա­ջի­կա­յում):
Հատ­կան­շա­կան է նաև, որ մի­ջազ­գա­յին բո­լոր քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րը շարու­նա­կում են ի­րար հերթ չտա­լով «հու­զիչ» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի շար­քը, որևէ կոնկ­րետ քայլ չձեռ­նար­կե­լով, ան­գամ ա­հա­բե­կիչ­նե­րի, սի­րիա­կան վարձ­կան­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյան ա­պա­ցույց­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան մեջ զո­հե­րի, հու­մա­նի­տար ա­ղե­տի պայ­ման­նե­րում ու սպա­սել «ան­կեղ­ծու­թյան ժա­մին»:
Ինչն էլ կար­ծես ա­վե­լի է եր­կա­րաձ­գում խա­ղա­ղու­թյան, հրա­դա­դա­րի գոր­ծըն­թա­ցը, ի­րա­վի­ճա­կը դարձ­նե­լով բա­վա­կա­նին պայ­թյու­նավ­տանգ` ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ