28.07.2023|
22:36
Եթե դուք զարմանում եք, որ Մանեն ու Մեսրոպը միացել են «Հայաքվեին», ապա ես ավելի շատ փորձում եմ ինձ զարմացածի տեղ դնել, երբ ԼՏՊ-ն, նույն ինքը՝ հայակեր դահճապետը, երեկ գրել է, որ Արցախն ու Հայաստանը հայերի հայրենիքն է։ Պատկերացնում ե՞ք՝ ԼՏՊ-ն ասում է, որ Արցախը մեր հայրենիքն է: Մենակ էդ չի, է՛, դրանից մի քանի օր առաջ մեր փառապանծ մտավորականությունն է ոտքի կանգնում, մե աշխուժություն, մե իրար հերթ չտալով ինստագրամ-մինստագրամ խառնել են իրար, մե պատռում են իրանց ու էն տիպի, որ խամ մարդը, որ կողքից տեսնի, կմտածի՝ հայ ազգի բինգոն շահել է, քանի որ նման արտիստներ ունի ու նման մտավորականներ։