«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՊԱՏԿԵՐԸ ՁԵՐ

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՊԱՏԿԵՐԸ ՁԵՐ
02.04.2010 | 00:00

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան խաղում քոչարյանական թիմն արդեն երգով նահանջի մեջ է: Պարտիան չկայացավ, մեծ բանկրոտ արձանագրեց:
(սկիզբը` նախորդ համարում)

2-0` ՀՕԳՈՒՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Շեքսպիրյան մեծ կրքերի այս կարճ ժամանակահատվածն ապացուցեց` պանտոմիմայի և «այլնի» համաժամանակյա սեանսներ տվող Քոչարյանի հանդեպ Սերժ Սարգսյանի կիրառած դանդաղ շտապելու ֆորմատն արդարացված էր:
Եվ ապա` մարտի մեկից հետո Սերժ Սարգսյանը չգնաց «զիջումների» (հիշենք. մարտի մեկին Սերժ Սարգսյանը միայնակ նստած էր իր վարչապետական սենյակում։ Քոչարյանը «որոշում» էր նրա ճակատագիրը): Սերժին գրեթե բոլորը դավաճանել էին, Հովիկ Աբրահամյանը զանազան-զարմանազան ձևով «շտաբվում» էր, տարօրինակ միտինգներ էր կազմակերպում, ու չգիտես «ինչպես», նույն միտինգի բերված մասնակիցները հետո շատ արագ «տարհանվում» էին ընդդիմության մոտ: Մի խոսքով` Հովհաննեսի «շտաբայնությանը» կնախանձեր ցանկացած «ժանգլյոր», իսկ վարչապետական սենյակում մենակ մնացած Սերժ Սարգսյանը տեսնում էր` ոնց են իր ոտի տակից բոլորով հողը հետ քաշում:
Այնուհանդերձ, նա նույնիսկ այդ պայմաններում մնաց անդրդվելի. վարչապետ չնշանակեց ո՛չ Քոչարյանին, ո՛չ ասուլիսված Օսկանյանին, ո՛չ էլ Հովիկ-շտաբի պետին (ավա՜ղ, նրան հետագայում տանելով ԱԺ ու «ջանի մըռ» սարքելով նախ իր, հետո էլի` իր, և ապա` ողջ ժողովրդի համար):
Իսկ հիմա, երբ Սերժ Սարգսյանը նստել է այն նույն աթոռին, որի վրա Քոչարյան Ռոբերտն իրեն աշխարհի ու «մատանիների տիրակալ» էր զգում, մեկ ուզում` ականջ էր քաշում, մեկ ուզում` հոգնա էր անում, մեկ որոշում ու մեռած մարդկանց «մի բան էր ուզում ասել», ու խիստ համաժամանակյա, ըստ ռուսական լրատվամիջոցների, «յուրացնում» էր Հայաստանը, նրա ուղիղ 50 տոկոսը (այդ լրատվամիջոցներն արձանագրում են մոտ 4 մլրդ։ Չէ, մենք հո չե՞նք ասում, որ էդ միլիարդից գոնե մեկը եթե մտցնես «դոլարի տակ», հետո հետ քաշես, ահագին տնտեսական անկայունություն ու գների աճ կստանաս, հետո էլ դրա վրա սոցիալական բունտի կքշես դաշնակներին), մի խոսքով, հիմա, երբ Սերժ Սարգսյանը նստել է այդ նույն աթոռին, ինչպես մարտի մեկից հետո Քոչարյանին չնշանակեց վարչապետ, էլ առավել դա չի անի հիմա:
Իսկ Քոչարյանին թվում էր, որ դոլարի դաշտի սրսկումը, գնաճը, իր ժամանակվա տնտեսական քաղցր հիշողություններն ուր որ է կգումարվեն ղարաբաղյան խնդրին, և ինքը սպիտակ ձիու վրա` օվսանաների ուղեկցությամբ, կվերադառնա «տրոնին»: Քոչարյանը մտածում էր` Հայաստանը կմերժի «մադրիդյան նորացված սկզբունքները», և արտաքին աշխարհը, 98-ի պես, հրաժարականի կտանի Սերժին:
Հիմա մի թեթև հայացք գցենք, թե ինչ կատարվեց այս օրերին «մադրիդյանի» հետ: Հայաստանը կիրառեց «հետ-առաջ» սկզբունքը, որովհետև լավ էր հաշվարկել, որ այս փուլում Ռուսաստանը, որքան էլ առերես բանակցում և հեռախոսվում է Քլինթոնի, Օբամայի հետ, չի ցանկանա` Սերժ Սարգսյանի ամերիկյան այցից առաջ, Հայաստանն ասի` «հա»: Ռուսաստանը Հայաստանից այդ «հա»-ն ուզում է պոկել Աստանայում (եթե կարողանա այնտեղ հանդիպում կազմակերպել):
Նախորդ օրը ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից (ավելի ստույգ` Մերզլյակովի ասած մտքերից) երևում է` չորս չհամաձայնեցված կետը դեռ կա: Դա նշանակում է, որ ժամանակ է պետք այդ կետերը «նայելու» համար: Այդպես է եղել միշտ, ասենք, Քոչարյանի ժամանակ Քի Վեստում կռացած «քարտեզ էին նայում», այդպես էր Ռամբուեի «զուգարանում», ուր նույն «կոնքին» մերձ հայտնվել էին Մերզլյակով Յուրին ու Քոչարյանը (ըստ ռուսական լրատվամիջոցների) և նոր ինստրուկտաժն էին «նայում», որի արդյունքում Քոչարյանը կիսատ թողեց Ռամբուեի բանակցությունները և եկավ չգիտես ում թաղմանը:
Խնդրին կանդրադառնանք Սերժի` ամերիկյան տուռնեից հետո, սակայն սկզբի համար արձանագրենք` ղարաբաղյան «ֆրոնտում» մանևրի լիքը տեղ կա, իսկ Քոչարյանը պարտիան չսկսած` պարտություն գրանցեց:
ՄԻ ԲԱՆ ԷԼ
Իհարկե, շատ դժվար է ամբողջացնել և ավարտել Ռոբերտ Քոչարյանի հոգևոր «պորտրետը» և անդրադառնալ նրա քաղաքական դիմանկարին, այնուհանդերձ, մեկ-երկու միտք դեռ անհրաժեշտ է:
Սերժ Սարգսյանը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորում իրականացրած քայլերի շնորհիվ արժանացավ հայաստանյան մտավորական-պրոգրեսիվ մտածող և երկրի համար մտահոգ շերտի ներքին աջակցությանը, այլև կար անչափ նուրբ մեկ հանգամանք:
Քոչարյանի այս վերջին հայտնությունը մի շատ անչափ ու կարևոր բան տվեց բոլորիս: Նաև Սերժ Սարգսյանին: Ճիշտ է, Ազատիչը եղել և մնում է միայնակ խաղացող: Սերժ Սարգսյանին «բալետ անող» աջակիցների շարքերում մի քիչ իմիտացիա կա այն առումով, որ նրանք ներքին մղումով չէ միշտ, որ կանգնում են իր կողքին` հաշվարկ, մնացյալ «հմայքներն» էլ կան:
Մարտի մեկից ի վեր առաջին անգամ Քոչարյանի այս հայտնությամբ Սերժ Սարգսյանը հանրությունից, ընդդիմությունից, նորմալ մարդկանցից եկող լուրջ «ալիք» ստացավ: Բոլորը` նրան սիրող-չսիրողները, ընդունող-չընդունողներն ուզեցին, որ նա ուժեղ լինի ու հաղթի Քոչարյանին այս մարտում:
ՈՒ նա հաղթեց: ՈՒ դեռ կհաղթի: Հենց այս սեգմենտի առկայության պատճառով և ոչ այնքան ՀՀԿ-ն կանոնակարգելու, ինչի մեծ գործն արդեն սկսվել և արդյունք է տալիս։
Եվ հետո, Քոչարյանին այս պրոցեսը ևս պետք էր: Հո մենակ ինտրիգին զոռ տալո՞վ չէ: Նա պե՞տք է հայելու մեջ վերջապես նայել կարողանա, հասկանալու` թե ինչքան (հազար ներողություն) հոգնած, դադրած, ինչքան չընդունված է ինքը հայ ժողովրդի համար:
Իսկ սա ամենևին էլ երկրորդական չէ: ՈՒ սա դեռ սկիզբն է: Ինչպես մարտի մեկով Սերժը հոգևոր «տալչոկ»` որակական փոփոխության գնալու, հավերժ հաղթողի իր կերպարի մեջ նոր` նաև պարտվողի վեցերորդ տարրը բացահայտելու «հայտ» ստացավ, այնպես էլ այս «հայտնությամբ» փոփոխվում է Քոչարյանի ցիկլը: Նա, այսպես ասած, «պայծառացման» է մոտեցվում:
Ցիկլն այդ կոչվում է ցանել-հնձելու օրենք, որն ամենամեծն է, ու նա դանդաղորեն կմոտենա իր հնձումի` հատուցման ժամին: Դա, իհարկե, կլինի երկար, պարբերական, հետ-առաջ պրոցես է, բայց որ սկսվում է, նաև ավարտվում է: Բայց որ ցիկլը կկանխի նրան, դա միանշանակ է: Առաջին ազդակը, որքան էլ պարադոքսալ, մարտի մեկից հետո եղավ, հաջորդը` այս անգամվա «հայտնությամբ» ու նահանջով:
Վա՜տ չի:
Այսպիսով, Սերժ Ազատիչը (ուզի-չուզի)` հորիզոնականից` ուղղահայացի նոր որակ է բերում նախագահական դպրոցին: Այսօր ուրբաթ է, իսկ վաղն ահա կլինի շաբաթ և Ճրագալույց... Վաղը Սերժ Սարգսյանը կգնա Սուրբ Սարգիս. դա այն վայրն ու ժամն է, երբ ավետվում է Փրկչի Հարության մասին:
ՈՒ անկախ նրանից` ինքը որքան մասնակից է այդ ամենին, խիստ պարտաճանաչ, երբեմն առանց վարչապետի, կգնա, խելոք կնստի այնտեղ ու կընդհանրանա այդ օրը Ճրագալույցի պատարագի մեջ եղող հավատավոր հոտի հետ, որը պաս է պահել 48 օր, որն այդ օրը վայելում է Տիրոջ ներկայությունը և դրանից փայ հանում Սերժ Սարգսյանին էլ: Իսկ Քոչարյանը մշտապես անմասնակից է եղել դրան: Նա գրեթե չէր մասնակցում նույնիսկ բուն զատկական պատարագներին, երբ դա նաև արարողակարգ է նախագահների համար: Էլ ո՞ւր մնաց...
ՈՒ սրա համար էլ առանձին է վանվում շատերից:
ՀԱՍԱՆՔ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՐՏՐԵՏԻՆ
Ասինք` Քոչարյանն այստեղ նույնքան «հետաքրքիր» է, որքան մնացյալում:
Դա միջին վիճակագրական մարդու անցած ուղի է, որը կենսագործվելու մշտապես բարենպաստ պայմաններ է ստեղծել իր համար, որովհետև ունեցել է «բիոլոգիական» միջավայրում կողմնորոշվելու բնատուր տաղանդ:
Անչափ հարուստ է այս գործչի քաղաքական կենսափորձը: Առանց վարանելու կարող ենք ասել, որ սկսելով սկզբնական կոմերիտական կազմակերպությունից, հետագայում էլ դառնալով պարտկոմ, նա առաջին քարտուղարի տիտղոսի չէր արժանանալու, քանզի նրա պրովինցիալ կրթական ցենզը թույլ չէր տալու համալրել այդ ցանկը: Ինչ-ինչ` կոմկուսի առաջին քարտուղարները գրել-կարդալուն (հիշենք այս. միջին վիճակագրական հայը կարդալ չի սիրում, հետևաբար` հաստատապես գրել էլ չի սիրի) սովոր մարդիկ էին, տիրապետում էին անհրաժեշտ մաներայի: Ինքը դրանցից զուրկ է, և, այնուհանդերձ, սովետական բյուրոկրատական ցենտրալիզմի հիերարխիայում նա ունենալու էր իր մշտական ու հաստատուն` միջին վիճակագրական տեղը` նույն «բիոլոգիական» կողմնորոշման հանգույն:
Հիշենք` Քոչարյանը գիրք կարդալ չի սիրում: Սովորաբար նման բանը, այն էլ այդպիսի առանցքային պաշտոն զբաղեցրածի դեպքում, թաքցնում են և փորձում այլ բան ապացուցել: Իր դեպքում, ինչպես միշտ, հակառակվելու, գավառամտության անսքող սինդրոմն էր իշխում: ՈՒ նա բարձրաձայնել էր` գիրք կարդալ չի սիրում, ու դա էլ` Տեր-Պետրոսյանի «ինադու»: Սրա համար էլ առանձին վանվեց:
Ասում են, երբ նախկինները որոշել էին Քոչարյանին Հայաստան վարչապետության բերել, Ղարաբաղ նրան գրքեր (Սենեկա, Մաքիավելի...) են ուղարկում, որ կարդա` զարգանա, ինտելեկտը համապատասխանեցնի Հայաստանի այդ օրերի իշխանությունների մակարդակին: Ասում են` նա այդ գրքերը հետ է ուղարկում, թե` «Ես լոխ գյուդում եմ»:
Ժամանակներ առաջ մեր թերթի հետ զրույցում մի բարձրաստիճան պաշտոնյա ահավոր բացահայտում կատարեց, հիշելով, որ մի անգամ երկու ամսվա ընթացքում մի երեք-չորս անգամ եղել էր Քոչարյանի մոտ և ամեն անգամ նույն գիրքը տեսել սեղանին: Ցնցված էինք. այդ ի՞նչ չգիտի մեր «վոյինը», որ որոշել է սովորել: Սակայն փորձերը` իմանալու` ինչ գիրք է, դժվարության հանդիպեցին։ «Համենայն դեպս Աստվածաշունչ չէր»,- ասաց մեր զրուցակիցը: Հետո տեղի տալով ավելացրեց. «Այնպիսի գրքերից է, որ մեր գրախանութներում շատ են վաճառում»:
«Սև մագիա՞»:
Ձայն չհանեց:
Զարմանալ կարելի է` մի՞թե նա «լոխ չի գյուդում»: Եվ եթե անգամ նա չի էլ կարդում սույն գիրքը, և այն պարզապես դրված է սեղանին, արդեն իսկ ցուցանիշ է. հիշենք` ինչ էր ասում Բորխեսը գրքերի մասին. նրանք անտեսանելի ձևով լցվում են մեր ներսը և նույնություն կազմում մեզ հետ:
(վերջը` երեքշաբթի օրվա` ապրիլի 6-ի համարում)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ