Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԲԱ ՀՈ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒՆ ՉԷԻ՞Ն ՍԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՆԱՎԱԼՆՈՒՆ

ԲԱ ՀՈ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒՆ ՉԷԻ՞Ն ՍԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՆԱՎԱԼՆՈՒՆ
21.02.2012 | 00:00

Երանելի ժամանակներ են հայաստանյան իշխանությունների համար: Նրանցից աջակցություն են ակնկալում և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում` գործող նախագահների սատարումների «տեսքով»:
Մերոնք էլ ժլատ չեն, ձեռներից եկածն անում են:
Մեկ-երկու ամիս հետո էլ հայոց իշխանությունը (ասում ենք` իշխանություն, հասկանում ենք` ով) ինքը սատարման կարիք կունենա, ուստի առավոտյան իրենք` Պուտինին, երեկոյան Պուտինը` իրենց (Պուտինն էդպես էլ հասկացրել է քաղաքականություն մտնել ցանկացող Քոչար-յանին` ամենալավ տարբերակը չես ընտրել, Ռոբերտ, մենք նորմալ աշխատում ենք Սերժի հետ):
Ճիշտ է, հայոց մեջ մեկը մյուսից փորձում է առաջ ընկնել այս գործում, սակայն ասում են, ամենաշատը Ռուսաստանին շոյել է արևմտական վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնումը, որ կցանկար (կցանկանային) Պուտինն ընտրվեր ՌԴ նախագահ, որպես կայունության երաշխավոր:
Իսկ փետրվարի 27-ին Լուժնիկիում տեղի է ունենալու հայ համայնքի քսանհազարանոց սատարման ակցիան` վասն Պուտինի, ասում են, շատ «տպավորիչն» է լինելու:
Ըստ ռուսական մեր աղբյուրների` այս կարգի «գրանդիոզ» միջոցառումներ հայոց իշխանությունները (որ ասում ենք` իշխանություն, հասկանում եք` ով) «տակից» շատ են արել ու անում, բայց էս մեկն «ուրիշ» է լինելու:
Որոշ գնահատումներով` «գրանդիոզ» ակցիային մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանի զինակից Արթուր Բաղդասարյանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ