ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՎՈՎԱՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԱՌԱՋԱՆՑԻԿ

ՎՈՎԱՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԱՌԱՋԱՆՑԻԿ
27.03.2012 | 00:00

Թե ինչքան են ազդված եղել ուժայինները ուրբաթ օրվա կոալիցիոն նիստում Սերժ Սարգսյանի տված հրահանգներից, ակնառու դարձավ հենց հաջորդ օրը, երբ Աղվան Գառնիկիչը սեմինար հրավիրեց` ազատ-անկախ ընտրությունների «ծեմածիկայով»։ Իսկ Վովային տրված հրահանգը, այն է` եթե մարզերում կան ուժայիններ, որոնց հարազատները, զարմիկները թեկնածուներ են առաջադրվել, այդ ուժայիններին անհապաղ ուղարկել արձակուրդ, որպեսզի ավելորդ շահարկման, ուժային աջակցության, երկակի ստանդարտների մասին խոսակցություններ տեղ չունենան:
Վովան, ինչպես Աղվան Գառնիկիչը, «տուն գնալուն» պես, անմիջապես խորհրդակցություն է հրավիրել` կոալիցիոն նիստի հրահանգները յուր «պեպելնիցաներին» փոխանցելու, ամրագրելու, որ այս ընտրությունները պետք է անցնեն անչափ բարձր մակարդակով, առանձնանան իրենց կազմակերպվածությամբ և ոստիկանական գրագիտությամբ:
ՈՒ որպես «մակարդակ» ու «գրագետ» առաջին քայլ` Արթիկի ոստիկանապետին ուղարկել է արձակուրդ, որպես բոլոր կարգի շահարկումները բացառելու առաջին օրինակ:
Հիշենք, որ սույն ոստիկանապետի եղբայրը` Մեղրաշենի գյուղապետը, առաջադրվել է Մխիթար Վարագյանի ընտրատարածքում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ