Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԻՆՉ ՉԱՓՈՎ ՈՐ ՉԱՓՈՒՄ ԵՔ, ՆՐԱՆՈՎ ՊԻՏԻ ՉԱՓՎԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ»

«ԻՆՉ ՉԱՓՈՎ ՈՐ ՉԱՓՈՒՄ ԵՔ, ՆՐԱՆՈՎ ՊԻՏԻ ՉԱՓՎԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ»
29.11.2011 | 00:00

Անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց.
ա) նախընտրական «բարեգործությունների» պակասով. դրանց կազմակերպիչները երկրում չէին (մենք չէ, այդ դուք մտաբերեցիք արաբական թերակղզու սորացող (չշփոթել «սողացող»-ի հետ) բարխանների հովանու ներքո հրավիրված հույժ-գաղտնի «դեբատներն» ու դրանց մասնակիցներին),
բ) լյուստրացիայի մասին (հեղինակ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյան) օրինագիծ-պահանջը գովերգելով կամ դատափետելով։ Հատկապես ակտիվ էր Պարույր Հայրիկյանն իր հայտնի բանաձևումով` գաղտնազերծել և առանձին ցուցակով ներկայացնել հատուկ ծառայությունների հետ համագործակցած մարդկանց անունները, խոչընդոտելով տվյալ անձանց առաջընթացին դեպի պետական բարձր պաշտոններ։ Հակառակ պարագայում, ըստ ԱԻՄ առաջնորդի, կստացվի, որ «լրտեսությունը մեր երկրի ներսում համարում ենք բնականոն գոյաձև»։
Քննարկման դրված այդ կարևոր խնդիրը մղվեց հետին պլան, երբ ՀՀ քաղաքական երկնակամարում որոտաց սպառնալիքը, թե ոմանք «...մի անգամ ու ճիշտ պահին հայտնվելու» «խասիաթ» ունեն։
Գուցե և...
Այժմ «Իրատես de facto»-աբար արձանագրենք. նախորդ շաբաթ քաղաքականությունը (իհարկե Հայաստանում) օրենսդիր մարմնից փախել-մտել էր ալկոհոլային հատված։ Եթե միջազգային հանրությունը զբաղված էր արաբական աշխարհում (հատկապես Եգիպտոսում) Արևմուտքի եփած շիլայի «դեգուստացիայով», Եվրասիական միության «ոչ այնքան հրապուրիչ ու հակասություններով լի» ապագան ուրվագծելով, նաև «զարմանք»-հարցադրմամբ` ի՞նչ է նշանակում «Աֆղանստանում ՆԱՏՕ-ն սխալմամբ 6 երեխա է սպանել», ապա հայ քաղաքական մտասևեռումների կենտրոնում կրկին «օղի-պաշտոնյա» հիմնախնդրի արծարծումն էր։ Թիրախն այս անգամ ոչ թե վարչապետն էր, այլ երկրի 2-րդ դեմքի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը։ Ինչո՞ւ։
Որովհետև ՀՀԿ խմբակցության մի հատված «մահացու վիրավորվել» է ս. թ. դեկտեմբերի 5-ին Սամվել Նիկոյանի` ԱԺ խոսնակ դառնալու հեռանկարից։ ՈՒ թե հավատանք համառորեն պտտվող լուրերին, «շրջանառության մեջ դրված», բայց այդպես էլ լուսանցքում մնացած որոշ երեսփոխաններ վերևներին սպառնացել են «խարակիրիով»։ Այնուհանդերձ, ինչո՞ւ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԺ նախագահի աթոռը Նիկոյանին առաջ կմղի կազմվելիք ընտրացուցակում և հետագայում որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ցատկահարթակ կդառնա։ Հետո՞ ինչ... Ընդամենն այն, որ դժգոհ հատվածը, քաղաքականությունը խառնելով օղուն, փորձել է կանխել անկանխելին` 2011-ի դեկտեմբերի 5-ի գալուստը։
Շաբաթվա վերջում օղիոտ քաղաքականությունը ճոճվեց անակնկալ լուրից` Նիկոյանն «անկոպեկ» է զբաղեցնելու ոմանց երազների «գահը»։ Նրան «սնանկացրել» են, «շռայլորեն» պարգևատրելով ԱԺ նախագահի աշխատակազմին, նպաստելով խորհրդարանում գործող ավանդույթի խախտմանը` բիզնես չունեցող երեսփոխաններին թողնելով առանց տարեվերջյան «պրեմիայի»։ Ոչինչ, կպատահի, սա Հայաստանն է։
Յոթնօրյա նման անցուդարձից հետո տեղին է մտաբերել աստվածաշնչյան ճշմարտությունը. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթեոս, 1-3)։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ